ՅՈՒՆԵՍԿՕ-ն քննարկում է Արցախի մշակութային հուշարձանների վերականգնմանը մասնակցության հարցը
ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) քննարկում է Արցախի մշակութային հուշարձանների վերականգնմանը մասնակցության հարցը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ, դեսպան Ալեքսանդր Կուզնեցովի խոսքը։ Վերջինս արձագանքել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավորվի հայտարարությանը, որ միջազգային կառույցները պետք է ուշադրության կենտրոնում պահեն այս հարցը։
«Իհարկե, ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությունը տեղյակ է մեր նախարարի հայտարարություններին։ Հարցը քննարկվում է»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ, դիվանագետը հրաժարվել է այլ մանրամասներ հաղորդել:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարը ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել էր, որ անհրաժեշտ է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներգրավել Արցախի մշակութային հուշարձանների վերականգնման գործում:
«Իհարկե, մենք ներգրավելու ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին մշակութային ժառանգության խորհրդանիշները վերականգնելու և պահպանելու գործում»,- ասել էր նախարարը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին