Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Ալիևի և Էրդողանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու բանաձևեր
Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է ռազմական հանցագործությունների և Արցախի դեմ վայրագությունների համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, նրա կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և այլոց դեմ անհատական պատժամիջոցներ կիրառելու մասին պատգամավորներ Սադեթ Կարաբուլուտի և Հետլիդ Պլումենի առաջարկած բանաձևերը: Այս մասին տեղեկանում ենք Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի ֆեյսբուքյան էջից։
Դեսպանը նշել է նաև, որ ԵՄ-ն լայն էմբարգո է սահմանել նաև Թուրքիային զենք մատակարարելու համար։ Այս սանկցիայի պատճառը Թուրքիայի՝ ագրեսիային մասնակցելն է։
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիան չի բավարարել Հունաստանի՝ Թուրքիա զենք չարտահանելու խնդրանքը
- Կանադան կասեցրեց Թուրքիա զինամթերքի արտահանումը․ Կանադայի ԱԳ նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան