Հիմնադրամի հավաքված 150 մլն դոլարը ինչի՞ վրա է ծախսվում․ Անժելա Էլիբեգովա
«Արցախցիները պետությունից կստանան միանվագ օգնություն 68 հազար դրամ և 15000 դրամ, եթե անտուն են։
Կրկնեմ օրեր առաջ տված հարցս՝ հիմնադրամի հավաքված 150 մլն դոլարը ինչի՞ վրա է ծախսվում»,-ֆեյսբուքի իր էջում գրել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։
Հիշեցնենք, որ նախօրեին կառավարության ընդունած որոշման համաձայն, միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող արցախցիներին, որոնք ունեն Արցախի հաշվառում:
Արցախից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված յուրաքանչյուր անձի կտրամադրվի 68000-ական դրամի չափով ֆինանսական աջակցություն։ Երեխաներին ևս աջակցություն կտրամադրվի, եթե ծնողը կամ ծնողներից մեկը համարվի այս ծրագրի շահառու:
Եթե քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում չունի սեփական անշարժ գույք, ապա կտրամադրվի լրացուցիչ աջակցություն՝ 15000 դրամի չափով:
Աջակցությունը կտրամադրվի նաև այն դեպքում, եթե քաղաքացին արդեն վերադարձել է Արցախ։
Նշենք նաև, որ Համահայկական հիմնադրամին պատերազմի օրերին փոխանցվել է մոտ 170մլն դոլար։