Էրդողանը հայտարարել է, որ Կիպրոսի թուրքական հատվածի նախագահը կայցելի Բաքու՝ ի աջակցություն Ադրբեջանի
«Հյուսիսային Կիպրոսի նախագահ Էրսին Թաթարը կայցելի Ադրբեջան՝ այս եղբայրական երկրի հաղթանակի կապակցությամբ»,-այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Հյուսիսային Կիպրոս այցի ժամանակ։
Էրդողանը նշել է, որ Թաթարն այս այցը կատարելու է՝ ի նշան Ադրբեջանին սատարելու:
Էրդողանը ողջույններ է փոխանցել Հյուսիսային Կիպրոսից Ադրբեջանին և ասել, որ Թուրքիան կսկսի կառուցել հզոր ապագա Կիպրոսի թուրքերի հետ, ինչպես սկսեց կառուցել այն Ադրբեջանի հետ։
«Դուք ականատես եք եղել Ադրբեջանի հաղթանակներին: Մեր եղբայրական Ադրբեջանը 44 օրվա ընթացքում վերականգնեց իր հողերը, որոնք 28 տարի հայկական օկուպացիայի տակ էին: Ներկայումս նրանք հետզհետե վերադառնում են իրենց հողերը: Քանի դեռ մենք միասնական ենք, մենք կարող ենք կարգավորել ցանկացած խնդիր»,-հայտարարել է Էրդողանը։
Նշենք, որ աշխարհը չի ճանաչում Հյուսիսային Կիպրոսը ու մշտապես առաջ է տարել Կիպրոսի միավորումը՝ մեկ պետություն՝ երկու համայանք սկզբունքով։ Էրդողանը, սակայն, նաև իր այցի ժամանակ հայտարարեց, որ պետք է լուծումը լինի երկու պետություն սկզբունքով։
Էրսին Թաթարին Ադրբեջան ուղարկելով՝ Էրդողանը փորձում է միջազգային հարթակ հանել Հյուսիսային Կիպրոսին ու լեգիտիմացնել նրան՝ Ադրբեջանի միջոցով։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը հայտարարում է Կիպրոսի համար «երկու առանձին պետությունների» ստեղծմամբ լուծման մասին
- Կիպրոսի նախագահ․ ԵՄ-ն պետք է ավելի կոշտ պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի դեմ
- Թուրքիան ու Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությունը համատեղ զորավարժություն են անցկացնում
- Թուրքիան և Հյուսիսային Կիպրոսը Միջերկրական ծովում հարձակման փորձարկում կանեն
- Ֆրանսիան աջակցում է Կիպրոսին ու Հունաստանին այն ժամանակ, երբ Թուրքիան խախտում է նրանց ինքնիշխանությունը․ Մակրոն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին