Չունենալով իմ հայրենիքի սահմանները վտանգելու մանդատ՝ ես նրանց տալիս եմ վտանգված հայրենիք. Թագուհի Թովմասյան
ԱԺ հայտարարությունների ժամին ելույթ ունենալով պատգամավոր Թագուհի Թովմասյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 9-ին, բոլորի նման համացանցից տեղեկանալով ստորագրված համատեղ հայտարարության մասին, միանգամից մեկնել է Արցախ՝ պարզելու, թե արդյո՞ք հնարավոր է փաստաթղթում որևէ բան փոխել՝ թեկուզ ժամանակագրության առումով:
«Նկարագրելու չէր, թե ինչքան ցավ կար բոլորի մեջ, որ մենք կորցրել ենք հայրենիքը՝ որոշ մասը ռազմաճակատում, որոշը՝ փաստաթղթով»,- ներկայացնելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և հասարակության ներկայացուցիչների հետ իր հանդիպումները՝ հայտարարեց Թովմասյանը:
Վերջինս նկատեց, որ եթե իր շատ գործընկերներից հայրենիքի կորուստն հեռու է, ապա ինքը այն իր մաշկի վրա է զգում, որովհետեև Քելբաջարի շրջանի ամբողջովին հանձնումից հետո իր ծննդավայրը՝ Վարդենիսը և 36 գյուղերը հայտնվելու են ամենավտանգավոր գոտում:
Թագուհի Թովմասյանը նկատեց, որ այդքանից հետո չէր կարող լռել և «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմումով փորձում է իր բողոքը հայտնել այդ ամենի՝ իր կորցրած հայրենիքի, անորոշության ու անկարողության համար:
«Ես լինելով պատգամավոր, ընտրված լինելով այդ մարզից և չունենալով որևէ կերպ իմ հայրենիքի սահմանները վտանգելու մանդատ, ես փաստացի նրանց տալիս եմ վտանգված հայրենիք»,- հայտարարեց պատգամավորը:
Թովմասյանի խոսքով, ինքը քաղաքական որևէ օրակարգ չի սպասարկում, իր օրակարգում բացառապես իր հայրենիքի շահն է և այն փաստաթղթով թշնամուն հանձնված վիճակում է, ինչն աններելի է:
Պատգամավորը հայտնեց, որ կարող էր և մանդատից հրաժարվել, բայց չգնաց դրան, քոնի որ իր ավագ գործընկերները և արցախցի իր հարգարժան մարդիկ խնդրել են դա չանել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան