Թուրքիայի նախագահի խոսնակը Անկարայում հանդիպել է Բրիտանիայի հետախուզության ղեկավարի հետ
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը նոյեմբերի 11-ին Անկարայում հանդիպել է բրիտանական MI6 գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի հետ, հայտնել է «Անադոլու» գործակալությունը:
Քալընը և Մուրը քննարկել են երկկողմ կապերի ամրապնդման ուղիները`կապված անվտանգության խնդիրների և արտաքին քաղաքականության հետ:
Հաղորդվում է, որ երկու պաշտոնյաները քննարկել են նաև Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումները, միևնույն ժամանակ մտքեր փոխանակել Մերձավոր Արևելքում և Արևելյան Միջերկրական ծովում կայունության անվտանգության ընդհանուր քաղաքականության վերաբերյալ:
Հուլիսին MI6-ի նոր պետի պաշտոնում նշանակվելուց հետո առաջին անգամ էր Մուրը պաշտոնապես այցելում Թուրքիա:
Մուրը, ով 2014-ի հունվարից մինչև 2017-ի դեկտեմբերը զբաղեցնում էր Թուրքիայում Բրիտանիայի դեսպանի պաշտոնը, փոխարինեց սըր Ալեքս Յանգերին: Մուրը, որը սահուն թուրքախոս էր, սովորում էր Օքսֆորդում և առաջին անգամ միացավ MI6-ին 1987 թ.-ին:
MI6-ը Բրիտանիայի գաղտնի ծառայությունն է, որը զբաղվում է Միացյալ Թագավորության համար արտաքին սպառնալիքներով և հետախուզական տվյալներ է հավաքում երկրից դուրս:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան