«Իրատես». Սիրուն չի, Սասու՛ն
«Իրատես» թերթը գրում է. «Հայ ժողովրդի համար դարի ոճրագործությունից հետո շատերը մտաբերեցին Սասուն Միքայելյանի տխրահռչակ արտահայտությունը. «Թավշյա հեղափոխությունն ավելի մեծ արժեք է, քան Արցախյան ազատամարտը»:
Նախ արձանագրենք. Սասունի համար՝ գուցե և… գրպանի տեսանկյունից: Իսկ հետո փաստենք. սեպտեմբերի 27-ից «նոր» Հայաստան կերտողների ջանքերով մղձավանջի վերածված առօրյայում շատ իրողություններ սպրդում են մեր ուշադրությունից: Օրինակ, վկայակոչվող խայտառակ փաստը. ՀՀ ՊԵԿ-ը որոշել է «թավշի երգչի»՝ Սասուն Միքայելյանի ընտանիքին առնչվող «Լարգո վինչ» ՍՊԸ-ից գանձել ավելի քան 10 միլիոն դրամի չկատարած հարկը (պաշտոնական փաստաթուղթը լուսանկարում):
Ինչպես կասեր դասականը, սիրուն չի, Սասու՛ն: Երբ մի կերպ գոյատևող տարեցները հանուն զինվորի իրենց խղճուկ թոշակն են նվիրաբերում, երբ մեր փոքրիկները նկարներ են ստեղծում-վաճառում և գոյացած 26 հազար դրամով իրենց փոքրիկ լուման են ուզում ներդնել «թավշի» ձեռքով զոհասեղան հանված Արցախի փրկության գործում, դու փորձում ես թաքնվել ստվերում: Սիրուն չի՛, Սասուն, վճարի՛ր»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում