Երբ որ կառավարություն են ներխուժում ու ջարդուփշուր անում, ո՞նց են պատկերացնում հրաժարականի պահանջը. Լենա Նազարյան
«Այդպիսի քննարկումներ չեն եղել, չեմ կարող պատասխանել»,- լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ պատասխանելով լրագրողների հարցեին, թե չե՞ք կարծում, որ պետք է իրենց թիմը հետևի անցումային կառավարություն կազմելու առաջարկին։
Նա նշեց, որ վիճակի կայունացման լուծումներ կան, քննարկվում են։ Լրագրողի դիտարկմանը, թե բերեք օրինակներ, Լ.Նազարյանը նշեց. «Քանի դեռ որոշումներ չկան, ես չեմ կարող հայտարարել»։
Հարցին՝ մերժո՞ւմ եք ՀՀ նախագահի կոչը, մասնավորապես՝ «ակնհայտ է, որ երկիրը ցնցումներից զերծ պահելու համար ի վերջո անխուսափելի են լինելու Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները», նա պատասխանեց. «Ասում եմ՝ բոլոր առաջարկվող լուծումները քննարկվում են»։
Կոնկրետ հարցին՝ լուծումների մեջ կա՞ վարչապետի հրաժարական, Լ. Նազարյանն ասաց. «Ես չեմ կարող հստակ ասել, բացահայտել։ Եթե քաղաքականության մեջ ինչ որ հրապարակային տեղի չի ունենում, չի նշանակում՝ ոչինչ տեղի չի ունենում։ Քննարկումները տեղի են ունենում և մեր խմբակցությունում, և վարչապետ հետ»։
Հարցին՝ նորմա՞լ է խորհրդարանական երկրում, երբ վարչապետը փաստաթուղթ է ստորագրում, իսկ դրան ԱԺ նախագահը, փոխնախագահները, պատգամավորները, նաև երկրի նախագահը տեղյակ չեն լինում, ԱԺ փոխնախագահն ասաց. «Երբ այս փաստաթուղթը ստորագրվեց, դա տեղի ունեցավ այնպիսի պայմաններում... Ասած այն է, որ այդ փաստաթուղթը ոչ թե վատ առաջարկ էր, որը պետք է բերվեր, քննարկվեր, մերժվեր, այլ իրավիճակով, ռազմական դրությամբ էր թելադրված»։
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին հարցին, թե ե՞րբ պետք է այն տեղի ունենա, իշխող խմբակցության անդամն ասաց. «Եռակողմ հայտարարության ստորագրմանը օրը տեսանք, որ ինչ-որ հրոսակախմբեր մտան կառավարության շենք, ԱԺ։ Այդպիսի երևույթներ չկան հիմա, այնուամենայնիվ, մենք պետք է համոզվենք, որ որևէ բռնության, բռնության կոչեր չպետք է լինեն։
Երբ որ այդ երևույթները կդատապարատվեն նրանց կողմից, թող այդ ժամանակ պահանջեն հրաժարական։ Իսկ այս պայմաններում հրաժարական պահանջելը, երբ որ կառավարություն են ներխուժում ու ջարդուփշուր անում, ո՞նց են պատկերացնում, հրաժարականի դեպքում ի՞նչ կարող է կատարվել»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան