Մշակույթ 14:04 17/11/2020 Հայաստան

Արձակագիր. Փաշինյանի ողջ կյանքի իմաստն իր պաշտոնն է եղել

hraparak.am-ը հարցազրույց է ներկայացրել արձակագիր Լևոն Ջավախյանի հետ

- Պարոն Ջավախյան, 44 օր շարունակ հանրությանն ասվեց, որ զգետնում ենք, հաղթում ենք, կոտրելու ենք թշնամու ողնաշարը, բայց տեղի ունեցավ ճիշտ հակառակը... ո՞վ է պատասխանատու այս իրավիճակի համար:

- Գլխավոր պատասխանատուն գերագույն գլխավոր հրամանատարն է, որ չգիտի՝ զորքն ինչ բան է, անգամ բանակում չի ծառայել, չգիտի՝ ինչ բան է ռազմավարությունը, քաղաքականությունը, ավելին` նա հիմա էլ շարունակում է հիմարացնել հիմարներին, որոնք զոմբիացած գնում են նրա հետեւից: Այս վիճակից դուրս գալու միակ հույսի նշույլը նրա անհապաղ հեռացումն է իշխանությունից, նրան պետք է հեռու պահել, չեզոքացնել էլ ավելի անկանխատեսելի հետեւանքներից: Այս իշխանությունն իր հագով չէր, այս իշխանությունն իր խելքի բանը չէր, այս իշխանությունը չարիք եղավ մեր ժողովրդի գլխին: Էն գլխից պարզ էր, թե սա ուր է տանում, ինչի է տանում, ամբողջովին սորոսականներով համալրել էր իշխանությունը, փչացրեց հարաբերությունները Ռուսաստանի հետ, Ադրբեջանն էլ տեսավ, թե ուր է գնում Հայաստանը, իսկ ավելի շատ` ուր է գլորվում, եւ ճիշտ պահն ընտրեց՝ մեզ հարվածելու համար: Եվ դա անընդհատ ուղեկցվեց ստով, խարդավանքով, իսկ մենք տանը նստած՝ կարծես ֆուտբոլ նայեինք, մեր հաղթանակներն էինք բալետ անում, բայց այնտեղ մարդիկ էին մեռնում... մեր էրեխեն էլ` քեռուս թոռն էլ զոհվեց այդ ընթացքում, ու հիմա մեր տունը ողբի մեջ է:

Մինչդեռ մենք խոսում էինք միայն մեր հաղթանակների մասին, բանը հասել էր նրան, որ ժողովուրդն առաջարկում էր Արծրուն Հովհաննիսյանին ՀՀ հերոսի կոչում տալ եւ այդ կոչումը տալ նրա համար, որ ավելի լավ էր խաբում ժողովրդին, իսկ ինքը չգիտե՞ր, թե ուր է գլորում մարդկանց, ովքեր մինչեւ հիմա էլ զոմբիացած են: Ու այս օրերին, երբ ասում են` նախկինները..., ես հասկանում եմ, որ գործ ունենք նիկոլական զոմբիների հետ, ասում են` եթե Նիկոլը չլինի, բա ո՞վ լինի, ուրեմն ողբամ այն ժողովրդին, որ Նիկոլ Փաշինյանից բացի այլեւս այլընտրանք չունի, ողբամ այդ ժողովրդին, ում քաղաքական մտքի արժեքը Նիկոլ Փաշինյանն  է, ողբամ այն ժողովրդին, որի առաջնորդը քաղաքական մտքով և հեռատեսությամբ մանուկ գտնվեց:

Հիմա կյանքն ինձ համար այլեւս այն արժեքը չունի, աշնանային գույները գունաթափ են ինձ համար, այլեւս իմաստ չեմ գտնում հետագա արարման: Կյանքի նկատմամբ հույսերը խամրել են: Ապրել չեմ ուզում, որովհետեւ այսպիսի երկիր չեմ հուսացել: Ամեն ինչ անապատ դարձավ, և այս մարդը, այսքանով հանդերձ, եթե իր երկիրը մի քիչ սիրում է, կթողնի ու կգնա, բայց ինքն ավելի շատ իր կոտրված աթոռն է սիրում, քան այս երկիրը: Նրա ողջ կյանքի իմաստն իր պաշտոնն է եղել:

- Ինչպե՞ս կարելի է բնութագրել վարչապետի պահվածքը, ով նախօրեին իր ֆեյսբուքյան էջով սպառնում էր վերջնականորեն լուծել պատերի տակ վնգստացողների հարցերը։ Սա բռնության կո՞չ է, հոգեպես անհավասարակշիռ մարդու պահվա՞ծք, դուք ունե՞ք որեւէ բացատրություն:

- Պարզ չէ՞, որ մենք ադեկվատ մարդու հետ գործ չունենք, իմ ընկերներից մեկը գրեց, որ սա հոգեկան հիվանդ չէ, այլ դիվահար է...: Ո՞նց կարելի է նման բան ասել, այդ պատերի տակ մեր այսօրվա եւ վաղվա օրն է, մեր հույսն ու հավատն է, Աբովյանը կասեր` ո՞ւմ վրա ես ձեռք բարձրացնում, ո՞վ ես դու, ի՞նչ մարդահիսաբ ես դու, ո՞վ է վնգստում` մե՞նք, թե՞ դու: Գնա, էլի, ցավդ տանեմ, ոտդ դիր սրտիս, սեղմիր երեսիս, մենակ գնա, դու չարիք ես ու դժբախտություն: Քո ներկան մեր ժողովրդի դժբախտությունն էր:

- Այս օրերին մենք ականատեսն ենք դառնում մի շարք ձերբակալությունների, երբ վարչապետի սպանության կասկածանքով բերման է ենթարկվում «Սիսական» ջոկատի հրամանատար, Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանակիր Աշոտ Մինասյանը: Ինչի՞ մասին է սա վկայում:

- Լավ է անում ու մեր աչքի լույսն էլ հանում է, եթե մենք չունենք այնպիսի համախմբում, որ կարողանա ընդդիմանալ այդպիսի մի թափթփուկին, ուրեմն լավ է անում, հերներս էլ անիծում է, ուրեմն ինչի արժանի ենք, դրան էլ արժանի ենք: Եթե չենք կարողանում համախմբվել ու այս թնջուկը լուծել, Նիկոլն իր թշվառ վիճակով ավելի կարող է, ուժեղ  և հնարամիտ, ուրեմն հալալ է իրան...:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:43
Ով կնշանակվի ՊԵԿ նախագահ
Փաշինանը հայտնել է նրա անունը
Աղբյուր` Panorama.am
11:20
Ինչո՞ւ էր ուրեմն նման հայտարարություն արել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը
Օրեր առաջ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտարարել էր. «Մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից և Հայաստանից հիդրոլոգների և ինժեներների մի խումբ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Քարվաճառ շրջանում գտնվող միջնադարյան հայկական Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
11:06
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են
Սահմանադրական դատարանն այսօրվա նիստում պետք է  քննի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային երկու համաձաձայնագրերում...
Աղբյուր` Panorama.am
10:36
Վահագն Խաչատուրյանը դիմավորել է Դուդային
Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան նախօրեին ժամանել է Հայաստան։ Այսօր ՀՀ նախագահի նստավայրում կայացել է Անջեյ Դուդայի դիմավորման...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ներում ստացած Դեղձն ընդհատել է Բայդենի խոսքը
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենն իր պաշտոնավարման ընթացքում վերջին անգամ է մասնակցել Գոհաբանության տոնին ու ներում շնորհել երկու հնդկահավի՝...
Աղբյուր` Panorama.am
10:24
Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստանի տարածք
Հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը  հանրապետության ողջ...
Աղբյուր` Panorama.am
10:04
Enikos. Հունաստանը կարող է ռուսական ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին
Հունաստանը պատրաստվում է Հայաստանին փոխանցել S-300-ը և ռուսական արտադրության ևս երկու զենք, որոնք օգտագործվում էին երկրի հակաօդային...
Աղբյուր` Panorama.am
09:59
Գյումրիում մոտ երկու օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող  աշխատանքներով...
Աղբյուր` Panorama.am
09:43
Մի քանի շրջաններում ձյուն է, մառախուղ
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Գորիսի, Կապանի...
Աղբյուր` Panorama.am
09:29
Աշխատանքային միգրանտներին ՌԴ-ում կացության թույլտվությունների ստացումը սահմանափակելու նախագիծը կներկայացվի Պետդումա
Պետդումայի պատգամավորները՝ «Արդար Ռուսաստան - ճշմարտության համար» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի գլխավորությամբ Պետդումա...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Հովանավորչության նոր ձև է հասունացել ՔՊ-ի օրոք
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ներկայացվողը դասական կոռուպցիայի օրինակ է։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը վիետնամական վոյաժից հետո լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անցած նիստից հետո իշխող խմբակցության վերնախավը փորձել է համոզել Աղազարյանին`...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Պադավատների հողի վրա Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել»
«Փաստ» թերթը գրում է. «Ժամանակին «պադավատապետությունից» անընդհատ դժգոհող, իսկ 2018 թվականից հետո...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Ով է ԲԴԽ նախագահի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարեն Անդրեասյանը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հեռացավ «առանց...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Միայն Արմեն Աշոտյանն է, որ ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնային կալանքի համար անհրաժեշտ ոտքի-ձեռքի «բռասլետների» ներկրումից հետո հայ...
Աղբյուր` Panorama.am
09:05
Նոյեմբերի 26-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 26-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 388.02 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:04
Անձրևանոցը չմոռանաք. Տեղումներ են կանախտեսել
Երևանում նոյեմբերի 26-28-ին սպասվում են տեղումներ, 27-28-ին բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Police.am-ում «այլ Հայաստան է»՝ կայքում բացակայում է ծանր հանցագործությունների մասին տեղեկությունը
«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովում հանցավորության վիճակի հետ կապված մեծ հնչողություն ստացած լսումներից և նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
08:59
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». Աղազարյանը չի հանձնվում. Հնարավոր է՝ գլխավոր դատախազը գնա ԱԺ՝ նրա հետևից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Հրապարակ». Լոռու մարզպետը համայնքապետերին ասել է՝ «տեսեք, ինձ չխաբեք, դա նշանակելու է, որ վարչապետին եք խաբում, անհետևանք չի մնա»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Զգուշացնում եմ՝ սրանից հետո եթե մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Փաստ». Քանի քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս «Փաստը» դիմել էր Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». Կգումարվի վերջին հերթական նստաշրջանը, իսկ քանի՞ արտահերթ կլինի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայրենի օրենսդիրը հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 3-ին, այս տարվա վերջին հերթական նստաշրջանը...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Հրապարակ». Ինչ է պատասխանել Հովիկ Աղազարյանը Սասուն Միքայելյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ ՔՊ վարչության նիստում թեժ վեճ է ծագել Հովիկ Աղազարյանի և ԵԿՄ նախագահ Սասուն...
Աղբյուր` Panorama.am
23:03
Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
Նոյեմբերի 25-ին, ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և...
Աղբյուր` Panorama.am
22:31
Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Մալաթիայի շրջանում 4․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդում է Թուրքիայի կառավարությանը կից՝ արտակարգ իրավիճակների...
Աղբյուր` Panorama.am
22:15
24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում
 Նոյեմբերի 25-ին, ժամը 18։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռուդիկ Դ․-ն իր վարած «ՎԱԶ 21214» (Նիվա) մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ի պատասխան ՌԴ-ին հարվածելու ՆԱՏՕ-ի կոմիտեի ղեկավարի խոսքերին՝ ՌԴ ԱԳՆ-ն Միջուկային նոր դոկտրինն է հիշեցրել
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»,-ին մեկնաբանել է Ռուսաստանին կանխարգելիչ...
Աղբյուր` Panorama.am
21:15
Երևանի «Գլենդել հիլզ»-ում 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են 6 բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում
 Նոյեմբերի 25-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող «Գլենդել հիլզ» թաղամասի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են
11:09 26/11/2024

ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}