Հրանտ Մելիք-Շահնազարյան. Դուք կարծում էիք Նիկոլ Փաշինյանը միայն Արցա՞խն է ծախում
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.
«Կապիտուլյացիայի փաստաթղթով գծվող Արցախի քարտեզն եմ նայում ու կամաց-կամաց սկսում հասկանալ, թե ինչու են թշնամիները թույլ տվել, որ Ստեփանակերտը մնա հայերի «վերահսկողության տակ»։ Դե նաև Ասկերանը, Մարտակերտն ու Մարտունին։ Շատ պարզ պատճառով։ Որ Հայաստանում ոչ ոք ու երբեք չփորձի թփրտալ, չփորձի հակառակվել թուրք-ադրբեջանական դաշինքի ծրագրերին, կամ էլ խեթ աչքով նայի Մեղրին ոտքի կոխան դարձնող թուրքերին։ Որ Երևանում միշտ հիշենք՝ Արցախում մազից կախված պատանդներ ունենք։ Հերիք է մի բան թարս անենք ու վերջ…
Դուք կարծում էիք Նիկոլ Փաշինյանը միայն Արցա՞խն է ծախում։ Ոչ, նա բոլորիս ապագան է ծախել։ Գոյության իրավունքը։ Իսկ մեր ժողովուրդը դեռ մտածում է ինչ անի՝ հին ու նոր իշխանություններից է խոսում, չգիտեմ ինչ հաշվարկներ անում։ Սարսափելի է»։
Հարակից հրապարակումներ`
- Արշավիր Ղարամյան. Հայկական երկու պետությունները կապիտուլացիայի ենթարկելու մեղավորները վաղուց հայտնի են
- Ոչ մի կապիտուլիացիա ստորագրող իրեն թույլ չի տվել այն որպես ձեռքբերում ներկայացնել
- Ավետիք Չալաբյանը՝ Նիկոլ Փաշինյանին. Ձեր ստորագրությունն է այս Կապիտուլյացիայի ակտի տակ
- Քաղաքագետ. Հրաժարական չտված ամեն չինովնիկ անհատապես մեղսակից է երկրի գաղտնի կապիտուլյացիային
- Անդրանիկ Թևանյան. Նիկոլ Փաշինյանը գիտակցաբա՞ր գնաց կապիտուլյացիայի, թե՞ այդպես ստացվեց
- Ես ցավալի փոխզիջումների և կապիտուլյացիայի մանդատ ոչ ոքի չեմ տվել. Էլիբեգովա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան