«Հայրենասերներ»-ը՝ Մանե Գևորգյանին. Ի՞նչ է արել Ձեր թիմը Շուշիի համար
«Հաղթանակած» նախաձեռնութան ղեկավար Հովհաննես Հարությունյանն այսօր ասուլիս էր եկել՝ իր հետ բերելով իրենց «հայրենասերներ» որակած վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի լուսանկարը։ Լուսանկարում Մանե Գևորգյանը մասնակցում է բողոքի ակցիայի։
«Նկարում պարզ երևում է, որ նրանք իրենց թիմով, իրենց ղեկավարի հետ մեր ռազմավարական դաշնակից ՌԴ դեսպանատան դեմ պայքարել են Հայաստանի ու Ռուսաստանի ռազմավարական հարաբերությունների դեմ։ Այսօր նրանք իրենց անվանում են հայրենասերներ»,-ասաց Հովհանես Հարությունյանը։
Բանախոսը կատակում է՝ եթե մարդիկ չունենան ՌԴ դեսպանատան դիմաց ակցիաներին մասնակցելու, Ռուսաստանի դրոշը պատռելու և հակառուսական գործողություն իրականացնելու որևէ լուսանկար, ապա չեն կարող աշխատանքի անցնել կառավարությունում։
«Դիմում եմ այս երիտասարդ աղջկան, Դուք Ձեր թիմը, Ձեր թիմի ղեկավարը, ի՞նչ եք արել Արցախի համար, ի՞նչ կապ ունեք Արցախի հետ մեզ «հայրենասերներ» անվանողներդ, ի՞նչ եք արել Շուշիի համար, որ այն անվանում եք դժբախտ ու դժգույն քաղաք։ Ես վերջին մեկ ու կես տարվա ընթացքում մոտավորապես 1500 երիտասարդի համար հնարավորություն եմ ստեղծել Արցախը տեսնելու, սիրելու, ճանաչելու համար։ Այո, մեզ պետք էր Շուշին»,- ասաց նա՝ ընդգծելով, շատերը շատ լավ գիտեն, թե ինչ է արել ինքն ու ընկերները պատերազմի օրերին, եղել են թեժ կետերում, այնտեղ գտնվող զինվորներին զրահաբաճկոն են անցկացրել։
Հովհաննես Հարությունյանի խոսքով, վերջին 2,5 տարում թշնամու լկտի հարձակման համար նպաստավոր պայմաններ էին ստեղծվել։
Ասուլիսի մյուս բանախոս Նարեկ Մանթաշյանն ասաց, հարկ լինի էլի են առաջնագիծ գնալու, իսկ հիմա «առաջնագծին ու սահմանին վտանգ սպառնացողը իշխանություններն են»։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Մանթաշյան. Իրենք ռադիոտան դռները կոտրում էին, որ Արցախը հանձնեին, մենք կառավարության դուռը փորձում էինք կոտրել՝ դա թույլ չտալու համար
- Նարեկ Մանթաշյանի ձերբակալությունը ոչ իրավաչափ է ճանաչվել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները