Եթե դու, ղեկավա՛ր, չէիր տիրապետում՝ ինչ է լինելու, ինչո՞ւ պետք է այս զոհերը լինեին. Մելքումյան
«Ծանր ու ցավալի ժամանակներ ենք ապրում, և այլ ի՞նչ օրակարգ կարող է լինել..., չի կարող լինել։ Համատարած ոտնահարվել է հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը, համատարած»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ պնդելով, որ այսօր միայն պետք է քննարկել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը։
Պատգամավորը հարց հնչեցրեց՝ ո՞վ է իրավունք տվել, որ այդ ոտնահարումը կատարվի, ոչ ոք թույլ չի տվել.
«Եթե չես կարողանում կառավարել, պետք է անմիջապես հեռանաս։ Չե՞ս կարողանում..., երբ պատերազմի մեկնարկի հարջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, ես հարց հնչեցրի պառլամենտի ղեկավարին՝ ասելով՝ այս ո՞ւմ եք դիմում, միջազգային հանրությա՞նը, բա ո՞վ էր քո ռազմավարական գործընկերը, ինչո՞ւ չէիր դիմում ՌԴ-ին։ Ասե՞լ եմ Վլադիմիր Վարդանյան, ֆռակցիայից զանգե՞լ եմ քեզ, չե՞մ ասել՝ լրացրեք տեքստում, ո՞ւմ եք անհասցե դիմում։ Ու, ի՞նչ եղավ, էդ միջազգային հանրությունն ի՞նչ արեց։
Ամսի 29-ին, երբ Պետդումայում քննարկվեց այդ հարցը, լավ կլիներ, որ մինչև էդ մենք դիմած լինեինք նրան...։ Նրանք զանգեցին ու ասացին, որ երկու ժամ հետո միջնորդական առաքելությամբ գալիս են՝ Երևան, Ստեփանակերտ հետո Բաքու...։ Եղավ հետևյալը՝ ի՞նչ խաղաղապահ, ի՞նչ խաղաղապահի մասին է խոսքը։ Այդ ժամանակ խոսվում էր ռազմական դիտորդների մասին։ Հիմա էս ի՞նչ ենք անում, եթե դու չես տիրապետում իրավիճակին, ղեկավա՛ր, չես տիրապետում՝ ինչ է լինելու, ինչո՞ւ պետք է այդ զոհերը լինեին։ Պետք է զոհվեին նոր հասկանայի՞ք։ Բա որտե՞ղ է քո արտաքին քաղաքականությունը։ Ո՞վ ոնց պիտի բանակցեր։ Չկա՞ն պաշտոնյաներ, որ արդեն պետք է հրաժարական տային, գնային»։
Ըստ Միքայել Մելքումյանի, այժմ խորհրդարանում պետք է մի օրակարգ լինի՝ 12 հազար քկմ-ից թողվել է 2.7 հազարը. սա անասելի ցավ է ժողովրդի համար, բայց Նիկոլ Փաշինյանը չի կարող ժողովրդին ծնկի բերել, նա անմիջապես պետք է հեռանա։
«Պարտված ղեկավարը չի կարող ոչ մի տեղ բանակցություններ վարել։ Նոր իշխանություններ, նոր բանակցություններ, սա է օրակարգը»,- շեշտեց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան