Մնացականյանը հրաժեշտէ տվել ԱԳՆ անձնակազմին. Խստորեն հորդորում եմ պահպանել հայկական պետական այս կառույցը
Պաշտոնից ազատված ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժեշտ է տվել ԱԳ նախարարության անձնակազմին։ Հանդիպմանը նա իր խոսքում ասել է.
«Սիրելի գործընկերներ,
Բոլորդ արդեն գիտեք իմ` հրաժարականի մասին դիմում ներկայացնելու լուրը:
Խստորեն հորդորում եմ պահպանել հայկական պետական այս կառույցը։
Ձեզանից յուրաքանչյուրը զինվորի պես ամուր կանգնած է իր դիրքում և պետք է շարունակի ամենաուժեղ, ամենալավ ձևով իր գործը: Ես հավատում եմ ձեզ և որևէ կասկած չունեմ դրանում:
Շատ հպարտ եմ ձեզանով, և սպասելու եմ ձեզանից յուրաքանչյուրից լավագույն արդյունքի:
Մենք ունենք շատ լավ երկիր, շատ լավ ժողովուրդ: Մեր հպարտությունը, ինքնավստահությունը, վճռականությունը տեղում են: Ուրեմն, շարունակե՛ք աշխատել ձեր ուժերի ողջ լարումով:
Շնորհակալություն բոլորիդ: Սա ինձ համար շատ հարազատ տեղ է, և ես միշտ պահպանելու եմ այդ զգացումը»։
Հարակից հրապարակումներ`
- Սուրեն Սարգսյանը ներկայացրել է՝ ինչ պահանջների պետք է համապատասխանի ԱԳ նոր նախարարը
- Զոհրաբ Մնացականյանն ազատվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնից
- Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
- ԱԳՆ խոսնակ. Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին