Նարեկ Մանթաշյան. Իրենք ռադիոտան դռները կոտրում էին, որ Արցախը հանձնեին, մենք կառավարության դուռը փորձում էինք կոտրել՝ դա թույլ չտալու համար
«Ասում են՝ ահա, եկան, կոտրեցին ջարդարարները։ Իսկ ի՞նչ էիք սպասում, հարգելիններս։ Ձեզ թվո՞ւմ է պետք է թաքնվեինք մահճակալների տակ ու թողնեի՞նք՝ մեր հայրենիքը հանձնեիք»,-հրավիրած ասուլիսում հայտարարեց «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանն՝ անդրադառնալով վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի հրապարակած տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես են հայկական հողերը ադրբեջանցիներին հանձնելու վերաբերյալ հայտարարությունը ստորագրելուց հետո բարկացած քաղաքացիները մուտք գործում կառավարության ու ԱԺ շենքեր։
Հրապարակված կադրերում նաև Նարեկ Մանթաշյանն էլ է երևում։
Նա հիշեցնում է՝ այս իշխանության անդամները չէ՞ին, որ կոտրեցին Ռադիոտան դռները։
«Իրենք Ռադիոտան դռները կոտրում էին, որ կարողանան Արցախը հանձնել, իսկ մենք փորձում էինք կոտրել կառավարության դռները, որ թույլ չտայինք հանձնել Արցախը, մեր հայրենիքը։ Էսքանից հետո դուք ամոթ ունե՞ք, խոսո՞ւմ եք, մեզ ինչ-որ բաների համար մեղադրո՞ւմ»,- հայտարարեց բանախոսը։
Մանթաշյանն էլ եղել է դիրքերում։ Նման հայտարարության ստորագրումը որակում է թիկունքում արված գործարք։
«Երբ մենք մարտեր էինք մղում, մեր ներքին թուրքը սպասում էր մահերի թիվն ավելանա, որ ինքը կարողանա կապիտուլացիոն խայտառակ հայտարարություն ստորագրի»,- ասաց նա։
Ի դեպ, նա իշխանություններին մեղադրում է Շուշին հանձնելու համար, հիմնավորում է, որ քաղաքի աշխարհագրական դիրքին ծանոթ յուրաքանչյուրը կհասկանար, որ այն գրավելն անհնար բան է։
«Էսօր դուք կանգնել հայրենասիրությունից եք խոսում, այ անամոթներ։ Փաստացի հանձնել եք Շուշին։ Նույնիսկ ԱԳՆ-ն պաշտոնապես ասում է, որ որևէ փաստաթղթում Շուշին սակարկման առարկա չի եղել։ Էդքանից հետո դուք փորձում եք քաղաքական շահարկումներ անել։ Հայրենիք վաճառածները փորձում են մեզ դուռ կոտրելու համար մեղադրել»,- ասաց Մանթաշյանն ու ավելացրեց՝ պատրաստ է այդ գիշերվա ընթացքում կոտրված բոլոր դռների, գողացված բոլոր ժամացույցների, օծանելիքի, սուրճի բաժակների ծասխերը հոգալ, միայն թե վերադարձնեն հայրենիքը։
«Դավաճան, սրիկաներ, դուք փչացրեցիք, մեր ռազմավարական ու ռազմական գլխավոր գործընկերոջ հետ հարաբերությունները»,- ասաց նա։
Մանթաշյանը չի թաքցնում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցն է, ասում է՝ հպարտ է, որ նրա օրոք Արցախը շենացել է, մարդիկ «զուռնա դհոլով են բանակ ճանապարհել իրենց երեխաներին»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները