ԱՄՆ և Եվրոպան պետք է համատեղ աշխատեն Թուրքիայի գործողությունների շուրջ. պետքարտուղար Պոմպեո
ԱՄՆ վարչակազմը և Եվրոպան պետք է համատեղ աշխատեն վերջին մի քանի ամիսների ընթացքում Մերձավոր Արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունների լուծման շուրջ: Այս մասին ֆրանսիական Le Figaro թերթին ասել է պետքարտուղար Մայք Պոմպեոն, գրում է Ամերիկայի Ձայնը։
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ես համաձայն ենք, որ Թուրքիայի վերջին գործողությունները շատ ագրեսիվ են եղել»,-ասաց Պոմպեոն՝ վկայակոչելով վերջերս Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին, ինչպես նաև Լիբիայում և Միջերկրական ծովում ռազմական գործողությունները:
«Եվրոպան և ԱՄՆ-ն պետք է միասին աշխատեն՝ համոզելու Էրդողանին, որ նման գործողությունները չեն բխում իր ժողովրդի շահերից», - ասաց Պոմպեոն: Նա նաև ասաց, որ մտահոգիչ է Թուրքիայի ռազմական կարողությունների օգտագործման ավելացումը, բայց նա չասաց՝ արդյո՞ք երկիրը, որն իր ավիաբազայում հյուրընկալում է ԱՄՆ ռազմական ուժերին, պետք է մնա Հյուսիսատլանտյան դաշինքում, թե ոչ:
Պոմպեոն Le Figaro-ին ասել է, որ ԱՄՆ վարչակազմը դեռ աշխատանք ունի անելու Իրանի վրա ճնշումը շարունակելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Պոմպեոն հրաժարվել է Ստամբուլից մեկնել Անկարա՝ հանդիպելու Թուրքիայի արտգործնախարարին
- Պոմպեոն այց կկատարի 7 երկրներ՝ ներառյալ Թուրքիա ու Վրաստան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան