Պուտին. Իմ կարծիքով, ԼՂ-ում զոհերի թիվն ավելի մեծ է, քան պաշտոնապես հայտարարված ավելի քան 4 հազարն է
«Հազարավոր սպանվածներ ու տուժածներ Լեռնային Ղարաբաղում, դա կինո չէ, ողբերգություն է, որը տեղի է ունենում կոնկրետ մարդկանց հետ։ Այդ պատճառով պայմանավորվածությունների գլխավոր նպատակը դարձավ արյունահեղության դադարեցումը»,- «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա նշել է, որ պաշտոնական տվյալներով ավելի քան 4 հազար մարդ է սպանվել։
«Ամեն դեպքում ես կարծում եմ, մահացածների թիվն ավելի մեծ է։ Տասնյակ հազարավոր վիրավորներ ու հաշմանդամներ։ Լսեք, սա կինո չէ, սա ողբերգություն է, որը տեղի է ունենում կոնկրետ մարդկանց ու ընտանիքների հետ»,- «Ռոսիա-24»-ի եթերում հայտարարել է նա։
Ի դեպ, ՌԴ նախագահն անհիմն է որակել Փաշինյանին դավաճան որակելու մեղադրանքները, միաժամանակ նշել, որ Շուշին հանձնելու մասին խոսկացություններն առաջացել են այս հակամարտության ընթացքում։
Հարակից հրապարակումներ`
- Պուտին. Շուշին հանձնելու հարցը չի եղել մինչ վերջին հակամարտությունը
- 17․11․2020. ՊԲ հրապարակել է ևս 71 զոհվածների անուններ
- Միքայել Մինասյան. Այսօր, 4750 թիվը հետապնդում էր բոլորիս
- Միքայել Մինասյան. 4750 հաստատված մահ, որ փաստաթղթով զեկուցվել է ՀՀ վարչապետին
- Պուտին. Լեռնային Ղարաբաղում կա չորս հազար զոհ, ութ հազար վիրավոր