Քաղաքագետ. Սույն անմեղսունակի ջանքերով նաև ռեգիոնալ մակարդակում բազմաթիվ խնդիրներն են առաջ եկել
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է.
«Սույն անմեղսունակի ջանքերով ոչ միայն մեր երկրում է նման աղետալի իրավիճակ ձևավորվել, այլև ռեգիոնալ մակարդակում բազմաթիվ խնդիրներն են առաջ եկել:
Հասկանու՞մ եք, Իրանը, ստիպված, կանգնեց Ադրբեջանի կողմը:
Փոխվել է ռուս-ադրբեջանական օրակարգը:
Թուրքիան կարողացավ մտնել ռեգիոն. ավելին՝ Երևանից շատ ոչ միանշանակ ազդակներ են գնացել Անկարա, մտահոգի՛չ ազդակներ:
Աբսուրդի աստիճանն այնքան է, որ մեր փոխարեն ՌԴ-ն է բանակցել այս համաձայնագրի մասով:
Հայաստանի սուբյեկտայնությունը միջազգային քաղաքականության մեջ հավասարվել է զրոյի:
Սա գնահատական չէ, ցավոք սա փաստ է, իրողություն:
Ի դեպ, շատ ռեալ է, որ ռեգիոնում անկայունության նոր գործընթացներ կսկսվեն ու մենք նորից կարող ենք հայտնվել դրանց կիզակետում, հետևաբար առավել քան կարևոր է, որ նշանակվելիք ԱԳՆ նախարարը մանկամիտ ու դատարկախոս չլինի, լինի կադրային դիվանագետ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան