Փաստորեն բարեփոխումներ չեն եղել նաև բանակում, ելակի մասին հեքիաթներ մեզ չպատմեք. Անի Սամսոնյան
«Ես մարդկանց ասում եմ, որ ձեր իշխանության հեմքը Նիկոլ Փաշինյանն է, մարդ, որի հեղինակությամբ դուք ստացել եք մանդատ, որի ատելության միջավայրին դուք ծափ եք տվել, ինստիտուտներին դուք ծափ եք տվել և առհասարակ երկրում կեղծ և ձևական օրակարգերին ծափ եք տվել»,-դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Նա նկատեց, որ իշխող կուսակցությունը իրական բարեփոխումներ անելու փոխարեն ընտրել է ձևը և երկիրը թողել անբովադնդակ վիճակում, որի արդյունքն առողջապահության, սոցիալական համակարգի պարալիզացիան է եղել:
«Փաստորեն բարեփոխումներ չեն եղել նաև բանակում, ելակի մասին հեքիաթներ մեզ չպատմեք»,- հայտարարեց Անի Սամսոնյանը և շեշտեց, որ այս ամբողջ ընթացքում որևէ իրական հեղափոխական բարեփոխումներ և արժեքներ չի իրագործվել:
Դիմելով խորհրդարանական մեծամասնությանը՝ պատգամավորը շեշտեց, որ նրանք պետք է հասկանան, որ որևէ բարեփոխում անելու այլևս էներգիա, ռեսուրս, կարողություն չունեն, որ բոլորը պետություն են կորցնում և իշխող կուսակցությունը պետք է անի իր քայլը:
Անի Սամսոնյանն առաջարկեց քննարկել «Լուսավոր Հայաստան»-ի ճանապարհային քարտեզը, որում առաջ է քաշված անցումնային կառավարության գաղափարը և հետագա 13 քայլերը:
Վերջինս «Իմ քայլ»-ի պատգամավորներին հորդորեց դուխով լինել և այն օրը, երբ ԱԺ-ում ջարդում էին դռները, գային և տեր կանգնեին իրենց աշխատասենյակներին և ԱԺ ամբիոնից ընդդիմադիր պատգամավորների վրա չհոխորտային դրա համար:
«Փողոցում դուք այլևս լեգիտիմություն և վստահություն չունեք, ձեզ մնում է միայն մեկ բան, Փաշինյանի հրաժարականը և երկիրը փրկելու ձեր այդ մանդատի իշխանությամբ ձեր դուխով քայլը: Քայլ արեք, ընկերներ, քայլ արեք»,- եզրափակեց Անի Սամսոնյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հորդորեք պարտության սիմվոլ վարչապետին հեռանալ. Գևորգ Գորգիսյան
- «Իմ քայլ»-ի ձեր պատգամավորները հարկ չեն համարում քննարկել Մեղրիի վրայով անցնող ճանապարհի հարցը. Էդմոն Մարուքյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին