Գնդապետի դիմումը՝ Տոնոյանին. Իմ անձի նկատմամբ Ա. Քոչարյանի կողմից կատարվել է ոտնձգություն, հնչել են սպառնալիքներ
Համացանցում տարածվել է N զորամասի հրամանատար, գնդապետ Կ. Եղիազարյանի՝ նոյեմբերի 15-ին գրված ու պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ուղղված դիմումը։
Հրամանատարը, ըստ դիմումի, ներկայացնում է, որ նույն օրը Ռազմական ոստիկանություն է տարվել, ՌՈ պետի սենյակում ԱԺ անվտանգության ու պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իրեն ստիպել է պաշտոնից ազատվելու դիմում գրել, սպառնալիքներ է հնչեցրել իր հասցեին։
Հրամանատարը նախարարին խնդրում է միջոցներ ձեռնարկել իր նկատմամբ ոտնձգությւոնը կանխելու, իր նկատմամբ ապօրինի հետապնդումը դադարեցնելու, այլ անձանց ոչ իրավաչափ գործողություններին իրավական գնահատական տալու, ինչպես նաև ՌՈ պետի գործողություններին կամ անգործությանը գնահատական տալու համար։
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Panorama.am-ի հետ զրույցում դիմումի վերաբերյալ հայտնեց. «Ներկայացված տեղեկությունը ստուգելու համար իրականացվում են օրենքով նախատեսված գործողություններ»։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ.Անդրանիկ Քոչարյանը պետական այն պաշտոնյան չէ, որն իրավունք ունի զեկույցներ ակնկալել ՍՈւ-երը կիրառվել են, թե՞ ոչ
- ՊՆ-ում ակնկալում են, որ Անդրանիկ Քոչարյանը ներողություն կխնդրի
- Անդրանիկ Քոչարյանը բավարար մակարդակի չի տիրապետում իր ոլորտին․Շ․ Ստեփանյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին