Անհրաժեշտ է 999. 900 մարդ, որ ամեն ամիս 25 հազար դրամ կնվիրաբերի զինծառայողների հիմնադրամին
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը գրում է.
«ԹՎԵՐԻ ՈՒԺԸ - ինձ մնաց գտնել 999,900 հոգու
Շաբաթ օրը կոչ արեցի ու խնդրեցի, որ 1 միլիոն մարդ ԱՄՍԱԿԱՆ 25. 000 դրամ կամ 50 դոլար/եվրո նվիրաբերի 1000+ հիմնադրամին: Այս պահին կոչիս միացել է հարյուր հոգի: Նախ, անչափ շնորհակալ եմ: Թվում է թե 1 միլիոնը մեծ թիվ է:
Ոչ: Որպեսզի 1 միլիոն մարդ ամեն ամիս, կանոնավոր նվիրաբերություն անի մեր սուրբ հայրենիքը պաշտպանած հերոսների ընտանիքների բարօրության համար, ընդամենը անհրաժեշտ է 215 մարդ, ովքեր ոչ միայն կնվիրեն այդ գումարը, այլև իրենց հերթին կհամոզեն ևս 5 հոգու, որոնք իրենց հերթին կհամոզեն ևս 5 հոգու և որոնք էլ իրենց հերթին կհամոզեն ևս 5 հոգու և այդպես շարունակ:
Այս թիվը հնչեցնում եմ հաշվի առնելով 70% ձախողման հավանականությունը:
Խնդրում եմ մի վհատվեք, այլ զինվեք համբերությամբ, հաստատակամությամբ ու համոզեք: Մենք անպայման գտնելու ենք այդ 999,900 հոգուն: Չանելու շքեղությունը չունենք»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին