Ծագող արևի երկրում կազմակերպվում են անվտանգ մարզական միջոցառումներ
Միջազգային օլիմպիական կոմիտեի /ՄՕԿ/ նախագահ Թոմաս Բախը, որը աշխատանքային այցով գտնվում է Տոկիոյում, մամուլի ասուլիսում հայտնել է, որ եթե մինչ խաղերը վիրուսի դեմ պատվաստանյութը հասանելի լինի, ապա ՄՕԿ-ն այդ ծախսերը կվերցնի իր վրա։ Նա ասել է ՝ լավ կլինի, որ մեծ թվով օլիմպիականներ պատվաստվեն մինչ Ճապոնիա մեկնելը։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։
Նա նաև նշել է, կորոնավիրուսի պատվաստումը պարտադիր պայման չի լինի օլիմպիական խաղերի մասնակիցների համար։ Ինչ վերաբերում է մարզասերներին, ապա այդ հարցի առթիվ պետք է վճիռ կայացնի խաղերի կազմակերպիչ երկրի կառավարությունը:
Բախը բարձր է գնահատել Ճապոնիայի բնակիչների կարգապահությունը համավարակի պայմաններում, որտեղ Եվրոպայում տիրող իրավիճակի հակապատկերն է։
Ծագող արևի երկրում, նույնիսկ համավարակի ներկա պայմաններում, կազմակերպվում են անվտանգ մարզական միջոցառումներ: Օրինակ՝ պրոֆեսիոնալ լիգայի շատ հանդիպումներ անցկացվել են հանդիսականների ներկայությամբ, հաջողությամբ կայացել է մարմնամարզության միջազգային մրցաշարը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները