Աշոտյան. Արցախի ԱԳ նախարարի հայտարարության մասին մտածեք և արտահայտվեք ինքներդ
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«Արցախյան պատերազմի մեկնարկի հաջորդ օրը Արցախի ԱԳ նախարարի հայտարարությունն է։
Պատերազմի օրերին լռեցի, ասացի ավելորդ լարվածությամբ ավելի մեծ վնաս չտամ։
Դե հիմա մտածեք և արտահայտվեք ինքներդ։
Արցախում բացահայտ արևմտամետ ԱԳ նախարար նշանակելը, պահելը, խոսացնելը օգու՞տ էր Արցախին թե՞ վնաս։
Օգնե՞ց մեզ ԱՄՆ պետդեպը թե՞ օգտագործեց նախընտրականում ու դեն շպրտեց։
Այս հայտարարությունից հետո Արայիկ Հարությունյանի հայտնի նամակը Պուտինին քանի՞ կոպեկի արժեք պետք է ունենար»։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում