Արթուր Վանեցյան. 2,5 տարի բոլոր ուղղություններով ձախողած մարդը չի կարող որևէ ճանապարհային քարտեզ հրապարակել
ՀՔԾ է հրավիրվել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ ՀՔԾ դիմաց լրագրողներին նա ասաց, որ կանչել են մեղադրանք առաջադրեն ռազմական դրության ժամանակ իբր հանրահավաք կազմակերպելու, ռազմական դրության պահանջները խախտելու կասկածանքով։
Հարցին, թե ի՞նչ նպատակ ունի ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ նման գործելաոճը, Ա. Վանեցյանն ընդգծեց. «Մեկ նպատակ՝ կասեցնել քաղաքական ընդդիմախոսների գործունեությունը։ Հստակ քաղաքական հետապնդում է բոլոր ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ։
Իշխանությունները փոխարեն զբաղվեն շատ ավելի կարևոր գործերով, որոնցից են այս պահին զոհված, գերեվարված, անհետ կորած զինծառայողների ցուցակի տպումը, հրապարակումը, իսկ ավելի կարևոր է՝ րոպե առաջ անհապաղ միջոցներ ձեռնարկել գերեվարված զինծառայողներին գերությունից ազատելը, նրանք զբաղված են մեր հարկատուների հաշվին քաղաքական հետապնդումներ իրականացնելով»։
Պատասխանելով հարցին, որ վարչապետն այսօր հայտարարել է՝ մինչև հունիս չի պատրաստվում հրաժարական տալ, նաև ճանապարհային քարտեզ է ներկայացրել, «Հայրենիք» կուսակցության նախագահն ասաց. «Եկեք նախ պայմանավորվենք՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետ չկոչենք, որովհետև այսօր նա բարոյական իրավունք չունի կոչվել վարչապետ. մարդ է, որը զավթել է վարչապետի պաշտոնը, իր գործունեությամբ խորը փոսի մեջ է տանում Հայաստանն ու Արցախը։
2,5 տարի բոլոր ուղղություններով, գործերով ձախողած մարդը, որը, ցավոք սրտի, այսօր զբաղեցնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը, չի կարող որևէ ճանապարհային քարտեզ հրապարակել։ Այս ծանր վիճակում մեզ պետք են պրոֆեսիոնալ, հայրենասեր, ազգային հայացքներ ունեցող մարդիկ, որպեսզի կարողանան երկիրը հանել այս ծանր և ամոթալի վիճակից։ Իսկ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավորությունը բոլոր ուղղություններով արդեն իսկ ձախողել են»։
Նա նշեց, որ ընդդիմությունն իր գործն անում է, հանրային պահանջի բարձրացման աստիճանի հետ վարչապետը, որը այսօր փորձում է իր բոլոր քայլերով պահել իշխանությունը, անպայման հրաժարական կտա։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի հրաժարականը պահանջող ԱՕԿ-ի նախագահը ևս հրավիրվել է ՀՔԾ
- Ընդդիմադիր գործիչներին մեղադրանք է առաջադրվել
- «Հայրենիք». Փաշինյանի անմարդկային վարչախումբը պետք է ժամ առաջ հեռացվի երկրի կառավարումից
- Նիկոլ, որքան ուշացնում ես հեռացումդ, այնքան բարդացնում ես առանց այդ էլ աննախանձելի վիճակդ. Տիգրան Աբրահամյան
- Խոսնակ. Վարչապետի աթոռը զբաղեցնող կեղծիքը տակը թրջում է միայն այն մտքից, որ Վանեցյանը կարող է մասնակցնել հանրահավաքին
- Հայաստանի քաղաքական դաշտում Փաշինյանն այլևս անելիք չունի. Գորգիսյան
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Չի լինելու դա, Նիկոլ. քեզ հետ գնալու ճանապարհ չունենք մենք
- Չնայած հեռանալու ու հրաժարականի մասին կոչերին՝ Փաշինյանը մտադիր է «գործել»
- Հստակ քաղաքական պատվեր է իրականացվում․ Ա․ Վանեցյան
- Արթուր Վանեցյանն առնչություն չունի իրեն վերագրվող արարքներին. Դատարանը հաստատել է
- Հանրահավաքից առաջ Արթուր Վանեցյանին հրավիրել են ԱԱԾ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան