Ժամկետային և մոբիլիզացված զինծառայողների արձակուրդների և ազատումների վերաբերյալ տեղեկատվությունը կլինի դեկտեմբերի 1-ից հետո. Դավիթ Տոնոյան
«Հաշվի առնելով այն, որ ներկայում տեղի են ունենում զինված ուժերի վերաբաշխումներ և վերատեղակայումներ՝ զորահավաքային ռեսուրսների և ժամկետային պարտադիր զինծառայողների արձակուրդների և ազատումների վերաբերյալ տեղեկատվությունն ավելի ուշ կտրամադրվի՝ դեկտեմբերի 1-ից հետո, երբ որ կունենանք արդեն վերջնական կառուցվածք և պատկերացում զինված ուժերի և նրանց տեղակայման վերաբերյալ»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտնեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին, թե մոբիլիզիացիայի միջոցով ծառայության զորակոչված զինծառայողները երբ կարող են արձակվել, կամ արձակուրդ ստանալ:
Պատգամավորը նկատեց, որ մոբիլիզացվածներից շատերը սեպտեմբերի 27-ից գտնվում են զինծառայությն և մարտական գործողությունների մեջ և հանգստի կարիք ունեն:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին