Էլիբեգովան՝ Փաշինյանին. Ով ա բանակցելո՞ւ
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է.
«Բացեցի Փաշինյանի ճանապարհային քարտեզը, կարդացի առաջին կետը, դալշե էլ կարելի է չկարդալ։
« 1.Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափով՝ Արցախի կարգավիճակի եւ իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընգծմամբ:»
Հարց 1. Իսկ եթե չվերականգնվեց Մինսկի խումբը, ոնց եք բանակցելո՞ւ, ալտերնատիվ լուծում նախատեսված ա՞:
Հարց 2. Արցախի ինչ կարգավիճակ եք առաջնահերթություն համարում՞: Անկախությունը՞, Հայաստանի կազմ մտնելը՞, Ադրբեջանի կազմ մտնե՞լը, Ռուսաստանի կազմ մտնե՞լը: Ո՞րն ա հայկական կողմի դիրքորոշումը կոնկրետ:
Հարց 3. Արցախցիների որ բնակավայրեր վերադարձի՞: Շուշին ու Հադրութը ներառյալ՞, Ադրբեջանի կազմում են ապրելու՞ թե միայն մեր վերահսկողության տակ տարածքներ՞: Եթե առաջինը, ապա ոնց եք մեխանիզմը պատկերացնում՞, Ադրբեջանի քաղաքացիություն են ստանալու, միջանկյալ կարգավիճակ օդում կախված թե ինչ՞: Եթե երկրորդն ա, ապա մարդկանց արդեն կոչ եք արել գնալ հետ, էլ ինչը քննարկվի՞:
Հարց 4. Ով ա բանակցելո՞ւ: Դուք չեք կարող իրավիճակին ադեկվատ լուծումներ տալ, դա արդեն փաստեց Պուտինը։ Այսինքն վստահել բանակցային պրոցեսը ձեզ չի կարելի, դա արդեն փաստ ա։ Երկրորդ մարդը, ով կարող էր բանակցել էլ չկա, հանեցիք աշխատանքից արտգործնախարարին։ Ով ա բանակցելու, որ կորզի հայանպաստ լուծումներ ձեր թիմի՞ց:
Մնացած կետերով էլ չանցնեմ, կարծում եմ արդեն պարզ ա, ինչ ա իրենից ներկայացնում էդ ճանապարհային քարտեզը»։
Հարակից հրապարակումներ`
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Չի լինելու դա, Նիկոլ. քեզ հետ գնալու ճանապարհ չունենք մենք
- ԲԱՑ ՆԱՄԱԿ բոլոր նրանց, ովքեր 2018-ին եղել են հրապարակում ու սատարել Նիկոլին
- Չնայած հեռանալու ու հրաժարականի մասին կոչերին՝ Փաշինյանը մտադիր է «գործել»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին