Իրանի արտգործնախարար. ԱՄՆ-ի համաշխարհային հեգեմոնիայի ժամանակաշրջանն ավարտվել է
«Եթե Ջո Բայդենը ցանկանում է հաջողության հասնել ԱՄՆ-ում և միջազգային մակարդակում, նա պետք է ընդունի այն փաստը, որ ԱՄՆ-ի համաշխարհային հեգեմոնիայի ժամանակաշրջանն ավարտվել է», - Իրան օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։ Այս մասին գրում է Pars Today-ը։
Անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին՝ Զարիֆն ասել է, թե Դոնալդ Թրամփը վարեց ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաանհաջող արտաքին քաղաքականություններից մեկը և երկիրը վերածեց զինված խմբավորումների կենտրոնի:
Նշելով, որ Միացյալ Նահանգների ներսում Թրամփի պարտության պատճառը նրա վարած արտաքին քաղաքականությունը չէր, Զարիֆը հավելել է. «Ցավոք, աշխարհում Թրամփի շատ վտանգավոր արտաքին քաղաքականությունը մեծ դեր չի խաղացել նրա ներքին պարտության հարցում: Այս հանգամանքին պետք է ուշադրություն դարձնել: Համաշխարհային հանրությունը պետք է զգուշանա, քանի որ ԱՄՆ-ի հասարակությունը ծայրահեղականության նկատմամբ հակում է ցուցաբերել»:
Զարիֆի խոսքերով, ՀԳՀԾ-ից դուրս գալու և Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությունը ձախողվել է և ԱՄՆ-ն այն վիճակում չէ, որ խաղադրույք կատարի համաձայնագրին վերադառնալու վրա:
Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի և ԱԽ մշտական անդամ, պարտավոր է կատարել ՄԱԿ-ի 2231 բանաձևը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան