Լավրովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է ԼՂ-ում տիրող իրավիճակը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
«Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ` նոյեմբերի 9-ին Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի կողմից ստորագրված հայտարարությունից հետո, ըստ որի՝ արցախա-ադրբեջանական շփման գծում սահմանվել է լիակատար հրադադարի ռեժիմ, և դադարեցվել են բոլոր ռազմական գործողությունները:
Քննարկվել են երեք երկրների հետագա միջնորդական ջանքերի համակարգման հարցեր»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածված հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
- Տեղում տիրող հումանիտար իրավիճակը բոլորիս համար խիստ մտահոգիչ է. ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ դեսպան
- «Փաստ». Իսկ ո՞ւր են ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրներից Ֆրանսիան և ԱՄՆ-ն
- Իգոր Պոպով․ՌԴ ԱԳՆ-ին ոչինչ հայտնի չէ ԵԱՀԿ Մինսկի խմբին փոխարինելու համար երկկողմ ձևաչափեր ստեղծելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան