Հայաստանի ազգային հավաքականի 4 ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն
Հայաստանի ազգային հավաքականի 4 ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Համավարակի դրական թեստի պատճառով Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպմանը չեն մասնակցի Գևորգ Ղազարյանը, Սարգիս Ադամյանը, Անդրե Չալըշըրը և Գրիգոր Մելիքսեթյանը: Կորոնավիրուսով վարակվել են նաև ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն, ինչպես նաև պատվիրակության ևս 3 անդամներ:
Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականի կազմում Հյուսիսային Մակեդոնիայի հետ հանդիպմանը նախապատրաստվում են 19 ֆուտբոլիստներ.
Դարպասապահներ
Դավիթ Յուրչենկո – «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան)
Վարդան Շահատունի – «Արարատ-Արմենիա»
Պաշտպաններ
Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս)
Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)
Արման Հովհաննիսյան – «Տոբոլ» (Ղազախստան)
Վարազդատ Հարոյան – «Տամբով» (Ռուսաստան)
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ»
Հայկ Իշխանյան – «Գանձասար-Կապան»
Անդրանիկ Ոսկանյան – «Վան»
Կիսապաշտպաններ
Արշակ Կորյան – «Խիմկի» (Ռուսաստան)
Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան)
Վահան Բիչախչյան - «Ժիլինա» (Սլովակիա)
Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»
Անգուլո Վբեյմար – «Գանձասար-Կապան»
Հակոբ Հակոբյան - «Ուրարտու»
Սոլոմոն Ուդո – «Արարատ»
Կարեն Մուրադյան – «Արարատ»
Հարձակվողներ
Ալեքսանդր Կարապետյան - «Տամբով» (Ռուսաստան)
Հիշեցնենք, որ ավելի վաղ հավաքականի հայտացուցակից կորոնավիրուսի պատճառով դուրս էին մնացել Արսեն Բեգլարյանը, Անատոլի Այվազովը, Ռոբերտ Հակոբյանը, Աղվան Պապիկյանը և Էդգար Բաբայանը:
Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին՝ Նիկոսիա քաղաքի GSP մարզադաշտում: