Հրանտ Մելիք-Շահնազարյան. 5 անժխտելի փաստ օրվա լրահոսից
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն, ամփոփելով օրվա ընթացքում հնչած հայտարարությունները, առանձնացրել է 5 անժխտելիս փաստեր։
Ֆեյսբուքյան իր էջում նա թվարկել է դրանք.
«1. ՀՀ ԳՇ պետն իր ուղերձում հայտարարել է, որ դեռ հունիս 12-ին տեղեկացրել է Նիկոլին, որ «…մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան»։
2. Պատերազմի 4րդ օրը ԳՇ պետը զեկուցել է, որ «…2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար»։
3. Վլադիմիր Պուտինն այսօր հայտարարեց, որ հոկտեմբեր 20 «…համոզել էի Ալիևին դադարեցնել մարտական գործողությունները Ղարաբաղում․․․Ինձ համար անսպասելիորեն Փաշինյանն ասաց, որ դա իրենց համար անընդունելի է»։
4. Ռուսաստանի նախագահն այսօր հատուկ ընդգծել է, որ «…Շուշի քաղաքի փոխանցման մասին հարցը երբեք չի դրվել» բանակցություններում։
5. ԵՎ վերջում Վ. Պուտինը նկատել է, որ «Ղարաբաղի չճանաչման փաստը, այդ թվում և Հայաստանի կողմից, զգալի հետք է թողել իրադարձությունների ընթացքի վրա»
Օրվա մնացած մասը լցված էր իշխանական լկտիությամբ, ագրեսիայով՝ խուսափելով պատասխանատվությունից ու իրականությունից։ Իմքայլական տրագեդիան՝ շարունակելի»։
Հարակից հրապարակումներ`
- Պուտին. Ղարաբաղի չճանաչման փաստը, այդ թվում՝ ՀՀ-ի կողմից, էապես հետք էր թողնում իրադարձությունների ընթացքի վրա
- Պուտին. Իմ կարծիքով, ԼՂ-ում զոհերի թիվն ավելի մեծ է, քան պաշտոնապես հայտարարված ավելի քան 4 հազարն է
- Պուտին. Շուշին հանձնելու հարցը չի եղել մինչ վերջին հակամարտությունը
- ԶՈՒ ԳՇ պետը պատմել է պատերազմին նախորդած ու դրա ընթացքում իր հայտարարությունների մասին
- ԱԳՆ խոսնակ. Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց