Հասարակություն 10:29 18/11/2020 Հայաստան

«Դավաճաններից մեկը», «Հող հանձնող». ակցիա՝ ԱԺ-ի մոտ

Ազգային ժողովի դիմաց հավաքվել են մի խումբ քաղաքացիներ։ Նրանք ձեռքներին ունեն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների լուսանկարները՝ «Դավաճաններից մեկը», «Հող հանձնող», «Դավաճան» գրությամբ։ ԱԺ բակ մտնող մեքենաների հետևից բղավում են՝ «ամոթ», «ամոթ»։

«Մենք պահանջում ենք, որ պատգամավորները գան ու միանան ժողովրդին, այն ժողովրդին, որ իրենց բերել է այստեղ։ Թող իրենց ասած դուխն ունենան ու միանան այս մարդկանց։ Վերացնեն ռազմական դրությունը, որպեսզի կարողանանք հանգիստ  ու ավելի մարդաշատ անցկացնել մեր հավաքները»,- ասում են ակցիայի մասնակիցները։

Նրանք մեջբերումներ են անում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա հարցազրույցից՝ նշելով, որ հակասություններ կան  նրա ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասածներում, նաև՝ մարդկիկ կամավորագրվել են, բայց իրենց այդպես էլ չեն կանչել։

«Եթե պետք է այսպես անեին, պետք չէր 5000 զոհ տայինք։ Կզած ղեկավարը պետք է գնա, հող հանձնող ղեկավարն իր թիմով պետք է հեռանա»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նրանք կարծում եմ, որ նոր բանակցողը կկարողանա փոխել խաղի կանոնները։

«Մեր պահանջը մշտապես բարձրաձայնելու ենք, գնալու ենք մինչև վերջ։ Հողերը հանձնած, երկու պետության ճակատագիրը փաստացի կործանման հասցրած վարչապետը, թիմը պետք է հեռանա»,- ասաց ակցիայի մասնակիցը։

Քաղաքացիներն պահանջում են իմքայլական պատգամավորներից անվստահություն հայտնել վարչապետին։

Ակցիայի մասնակիցներին մոտեցավ «Իմ քայլը» խմբակցությունից Արմեն Խաչատրյանը։

Հարցին՝ դուք ամենասկզբից իմացե՞լ եք, որ հող ենք հանձնելու,  իշխանական պատգամավորը պատասխանեց. «Իհարկե, ոչ։ Մինչև վերջ էլ հավատացել ենք մեր բանակի հաղթանակին, ուժին։ Պատերազմ է, բայց ուժերի հարաբերակցությունն այնպիսինն էր, որ մի պահ եղավ օրհասական։ Մենք մինչև վերջ էլ պետք է պայքարեինք։ Մինչև վերջ էլ հավատացել ենք բանակի ուժին»,- ասաց նա։

Ա. Խաչատրյանը նշեց, որ մեղավոր չի համարում Նիկոլ Փաշինյանին, չեն պատրաստվում անվստահություն հայտնել վարչապետի։

«Գտնում եմ, որ պատերազը չի ավարտվել, հայոց բանակի ռեսուրսները պետք է շատ արագ մոբիլիզացվեն։ Գտնում եմ, որ այս փաստաթղթի հետ երբեք կենսաբանորեն չենք կարող հաշտվել, շատ արագ մեզ պետք է մարտունակ, այսօրվա մարտահրավերներին համապատասխան բանակ»,- ասաց պատգամավորը։ 

Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց. «Հայրենիք չունենք։ Ո՞վ է դրա պատասխանատուն, եթե ոչ պարոն վարչապետը»։

Ակցիայի մասնակիցները հիշեցրեցին, որ երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ երբեք ժողովրդի մեջքի հետևում, թաքուն պայմանավորություններ ձեռք չի բերեի Ղարաբաղի հարցում։
«Սա  թաքուն չէ՞ր։ Սա թաքուն է եղել, ժողովրդին չի հարցրել։ Ժողովրդից առհասարակ ոչինչ չեն հարցնում»,- ասացին ակցիայի մասնակիցները։

«Նիկոլ Փաշինյանը սկսեց իր սեփական կետից ու տեսանք արդյունքը»,- ընդգծեց մեկ այլ քաղաքացի։

«Բանակից փախածը, բանակ չծառայածը կարո՞ղ է դառնալ բանակի ղեկավար, գերագույն գլխավոր հրամանատար։ Դրա համար էլ ընկանք այս վիճակի մեջ»,- ասաց քաղաքացին՝ նշելով, որ պատերազմի մասնակից է։

Ացիայի մասնակիցները հարցնում էին պատգամավորին, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չի ընդունել  ավելի վաղ եղած առաջարկները, որոնք, նշում են, ավելի լավն են եղել, ինչո՞ւ մյուս պատգամավորները դուրս չեն գալիս իրենց լսելու, ինչո՞ւ Ա. Խաչատրյանը դուրս չի գալիս խմբակցությունից։

«Ի՞նչ կտա մեզ, եթե ես դուրս գամ խմբակցությունից»,- արձագանքեց Ա. Խաչատրյանը։

«Ցավալի է, որ ամեն ինչ՝ թե՛ զոհերի քանակը, թե՛ բանակցային փաստաթղթի կետերն իմանում ենք Ռուսաստանի նախագահից ու դեռ շատ բաներ ենք իմանալու»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Պատգամավորը նշեց, որ պատրաստ է բոլորի հետ հանդիպել, խոսել, լսել կարծիքներ։

Ակցիայի մասնակիցներից մեկը դիմելով պատգամավորին՝ ասաց. «Դուք և իրականությունից եք կտրված, և ժողովրդից»։

«Ընկեր, ես ոչ իրականությունից եմ կտրված, ոչ էլ ժողովրդից, ես ամեն օր իրենց հետ եմ ու իրենց ծնունդն եմ»,-  արձագանքեց Խաչատրյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}