Ֆրանսիայի հայկական հիմնադրամը, «Ազնավուր» հիմնադրամը և ՀԲԸՄ Ֆրանսիան հայտարարում են հանձնախմբի ստեղծման մասին
Ֆրանսիայի հայկական հիմնադրամը, «Ազնավուր» հիմնադրամը և ՀԲԸՄ Ֆրանսիան հայտարարում են արտակարգ մարդասիրական օգնության տրամադրման գործընթացը համակարգող հանձնախմբի ստեղծման մասին։
Նոյեմբերի 12-ին նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել էր Հայաստանին և Արցախին համերաշխ մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ հաստատելու Ֆրանսիայի աջակցությունը հրադադարի մասին հայտարարությունից հետո:
Հանրապետության Նախագահության հրավերով հանդիպմանը մասնակցել են Ֆրանսիայի Հայկական Հիմնադրամը (ի դեմս Հիմնադրամի Նախագահ Բեդրոս Թերզյանի), «Ազնավուր» հիմնադրամը (ի դեմս Հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրի) և Հայ բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) Ֆրանսիան (ի դեմս Միության նախագահ Նադյա Գործունյանի): Հանդիպմանը ներկա էին նաև Յուրի Ջորկաեֆը, Նիկոլա Ազնավուրը, Անդրե Մանուկյանը և Ստեֆան Հասբանյանը:
Մակրոնն հանդիպմանը վերահաստատել էր Ֆրանսիայի և Հայաստանի «պատմական բարեկամությունը», ասելով, որ «այս դժվար պահին Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին»։ Բացի ՀՀ բժշկական առաքելություն ուղարկելուց, Հանրապետության Նախագահը նաև հայտարարել է բեռնատար ինքնաթիռով Հայաստան մարդասիրական օգնություն տրամադրելու և առողջապահության ոլորտում ֆրանս-հայկական համագործակցությունը զարգացնելու մասին:
«Հանդիպման ընթացքում բոլոր հյուրերը կարևորեցին Արցախի Հանրապետությունը ճանաչելու, տևական խաղաղություն հաստատելու և իրենց պապենական հողերում հայ բնակչության անվտանգությունն ապահովելու կարևորությունը: Նրանք նաև նշել են Արցախում մշակութային և կրոնական ժառանգության պահպանման հրատապության և Ֆրանսիայի տեղական իշխանությունների սերտ համագործակցության և մարդասիրական օգնության տրամադրման անհրաժեշտության մասին»,- ասվում է համատեղ հաղորդագրությունում:
Հանդիպման ավարտին Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության ճգնաժամերի և աջակցության կենտրոնի հետ կազմակերպվել է աշխատանքային խումբ`նպաստելու Հայաստանին համերաշխ մարդասիրական կազմակերպությունների նախաձեռնություններին:
Ֆրանսիայի հայկական հիմնադրամը, «Ազնավուր» հիմնադրամը և Հայ բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) հայտարարում են, որ ստեղծվում է արտակարգ հանձնախումբ՝ Ֆրանսիայից Հայաստան մարդասիրական և բժշկական օգնության համակարգման և իրականացման համար՝ համագործակցելով Արտաքին գործերի նախարարության և Հանրապետության Նախագահության հետ: Հանձնախումբը պատրաստ է աշխատել բոլոր մարդասիրական կազմակերպությունների հետ, որոնք ցանկանում են օգնել և աջակցել պատերազմի արդյունքում տեղահանվածներին, որոնք բախվում են բազմաթիվ հրատապ կարիքների:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա