Նախօրեին 502 տեղահանվածներ Հայաստանի տարածքից վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ ՌԴ ՊՆ
Նոյեմբերի 17-ին 502 փախստականներ Հայաստանի տարածքից վերադարձել են Լեռնային Ղարաբաղ։ Երևանից 24 ավտոբուսներից բաղկացած շարասյունը հասել է Ստեփանակերտի գլխավոր հրապարակ։ Շարասյանն ուղեկցել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկները: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ տարածելով տեսանյութ։
Միջգերատեսչական հումանիտար արձագանքման կենտրոնի ղեկավարության և վերահսկողության ներքո կազմակերպվում է շփման գծով խաղաղ բնակիչների`իրենց տներ վերադառնալու և նրանց տեղափոխման անվտանգության ապահովումը:
Նոյեմբերի 14-ից մինչ օրս ավելի քան 1,7 հազար բնակիչ արդեն վերադարձել է Ստեփանակերտ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան