Փաշինյանի հրաժարականը պահանջող ԱՕԿ-ի նախագահը ևս հրավիրվել է ՀՔԾ
Այսօր ժամը 16:00-ին Հայաստանի Հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել «Ազգային օրակարգ» կուսակցության նախագահ Արա Հակոբյանը: Այդ մասին տեղեկացրել է Արա Հակոբյանի շահերի պաշտպան Վարազդատ Հարությունյանը:
«Ազգային օրակարգ» կուսակցության հանրային կապերի թիմը տեղեկացնում է, որ Արա Հակոբյանը հարցաքննության է հրավիրվել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում։
Աղբյուրը իշեցնում է, որ Արա Հակոբյանը առաջին անգամ չէ, որ հրավիրվում է ՀՔԾ կամ ԱԱԾ:
Վարազդատ Հարությունյանը տարօրինակ է համարում, որ ՀՔԾ-ում և ԱԱԾ-ում Արա Հակոբյանի մասին հիշում են ընդդիմադիր կուսակցությունների կողմից հրավիրվելիք հանրահավաքից առաջ:
«Օրինակ, երեկ հանրահավաք չկար, ՀՔԾ-ին երեկ բացատրություններ պետք չէին»,- ասաց Վարազդատ Հարությունյանը:
«Ազգային օրակարգ» կուսակցությունը բազմիցս իր անհամաձայնությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանի կողմից ՌԴ և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրած հայտարարությանը և այլ ընդդիմադիր կուսակցությունների հետ պահանջում է Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հրաժարականը:
Հարակից հրապարակումներ`
- Ընդդիմադիր գործիչներին մեղադրանք է առաջադրվել
- Հստակ քաղաքական պատվեր է իրականացվում․ Ա․ Վանեցյան
- Իշխան Սաղաթելյանին, Արթուր Վանեցյանին հրավիրել են ՀՔԾ. Պաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան