Իշխան Սաղաթելյան. Փաշինյանը 2,5 տարում ձախողել է ամեն ինչ, բացի մեծ պարտությունից
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է ՀԾՔ, սակայն չգիտի՝ ինչ հիմքով։
«Շատ հետաքրքիր էլ չէ, ոչ էլ կարևոր, որովհետև սա Նիկոլ Փաշինյանի բեմադրած թատրոնն է՝ փորձելով ընդդիմադիր քաղաքական գործիչներին ձերբակալել, հետապնդել։ Հավանաբար Նիկոլ Փաշինյանը մտածում է, որ նման քայլերով մեզ կկարողանա հետ պահել այս գործընթացից, բայց լրջորեն սխալվում է։ Չի կարող այդպես լինել, քանի որ սա հայրենիքը փրկելու, երկիրը խելագարից ազատելու պայքար է։ Դրա համար որևէ կերպ հետ չենք կանգնելու, ինչ ուզում են թող անեն, ուզում են թող ձերբակալեն, բանտարակեն, որևէ բան մեր պարքարի մեջ չի փոխվելու, որովհետև սա Հայաստանի քաղաքացու պայքարն է»,- ՀՔԾ մտնելուց առաջ լրագրողներին ասաց Ի. Սաղաթելյանը։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը 2,5 տարում ձախողել է ամեն ինչ, որևէ հաջողություն չի արձանագրել բացի մեծ պարտությունից, ստորացուցիչ պայմանագիր ստորագրելու։
«Նա ընդունակ չէ որևէ բարեփոխում անել, որևէ ծրագիր հաջողել։ Ոչ այդ կարողությունը, ոչ հնարավորությունն ունի։ Ինքն այլևս սպառված է, պետք է պատասախան տա, արագ հեռանա, որպեսզի փրկենք մեր երկիրը»,- ասաց Ի. Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արծվիկ Մինասյան. Փաշինյանի կառավարման ժամանակ կարող է Քենեդու սպանության համար էլ փորձեն մեղադրել
- Ղազինյան. Որևէ լուրջ պետական գործչի համար զավեշտի է վերածվում այս իշխանության վարքագիծը Արցախի նկատմամբ
- Արթուր Վանեցյան. 2,5 տարի բոլոր ուղղություններով ձախողած մարդը չի կարող որևէ ճանապարհային քարտեզ հրապարակել
- Փաշինյանի հրաժարականը պահանջող ԱՕԿ-ի նախագահը ևս հրավիրվել է ՀՔԾ
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Չի լինելու դա, Նիկոլ. քեզ հետ գնալու ճանապարհ չունենք մենք
- Չնայած հեռանալու ու հրաժարականի մասին կոչերին՝ Փաշինյանը մտադիր է «գործել»
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան