
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 443 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 443 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 89 395 դեպք: Ապաքինվել է ևս 2 539 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 71 468 :
Կորոնավիրուսից մահացել է ևս 37 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 815:
Կարանտինայի ռեժիմում է 2370 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 5 763 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 3 435-ը: