ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվի կողմից Ղարաբաղի կարգավիճակի քննարկման մերժումը
Մոսկվան ակնկալում է, որ Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի հատուկ կարգավիճակի քննարկման մերժումը չի բերի հակամարտության նոր ալիք տարածաշրջանում։ Այսօր այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, գրում է Ria-ն։
«Մենք ակնկալում ենք, որ դա նոր ալիքի չի հանգեցնի», - ասել է Ռուդենկոն:
Հարցին, թե կա՞ մոտավոր ժամկետներ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծելու համար, դիվանագետը բացասական պատասխան է տվել։
«Ոչ, ժամանակացույց չկա», - ասել է Ռուդենկոն՝ հավելելով, որ կարգավիճակի հարցը շատ զգայուն է:
Նշենք, որ օրերս էլ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի ստատուսի հարցը քաղաքական գործընթացի գլխավոր թեման է, այն որոշված չէ, ստատուսը կորոշվի կախված նրանից, թե ինչ գործողություններ մենք պետք է ձեռնարկենք, որ օգնենք վերականգնել էթնո-դավանաբանական համաձայնությունը Լեռնային Ղարաբաղում, ինչպես եղել է երկար տարիներ մինչև պատերազմը՝ ԽՍՀՄ փլուզումից առաջ։
Հարակից հրապարակումներ`
- Լավրով․ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման արհեստական ժամկետներ չենք դնում
- Հայաստանի վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական ամբողջական տեքստը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին