Ռիտա Սարգսյանի առողջական վիճակը բժիշկներին հաջողվել է կայունացնել. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն անդրադարձել է Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի առողջական վիճակին։
«ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն այս օրերին բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում մեր համաքաղաքացիներից, որոնք հետաքրքրվում և մտահոգ են տիկին Ռիտա Սարգսյանի առողջական վիճակով:
Գրասենյակը շնորհակալություն է հայտնում նրանց բոլորին և տեղեկացնում, որ կորոնավիրուսի պատճառով վատթարացած տիկին Սարգսյանի առողջական վիճակը բժիշկներին հաջողվել է կայունացնել, փառք Աստծո, սակայն վիճակը դեռևս մտահոգիչ է»,- ասված է գրասենյակի տարածած հաղորդագրությունում։