Շարմազանով. Ասում եմ՝ կներեք մեզ, ժողովուրդ ջան
«Մեր սխալներով, թերություններով, միգուցե մեղքերով հանդերձ, ժողովուրդը դժգոհ է եղել մեզանից, մեր կառավարումից, բայց այսօր կանգնած եմ այս հրապարակում բաց ճակատով, որովհետև դավաճան չեմ, հող չեմ հանձնել»,- Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ-ական Էդուրադ Շարմազանովը։
Այնուհետև նա ընդգծեց. «Ես ասում եմ՝ կներեք մեզ ժողովուրդ ջան, կներեք ինձ ժողովուրդ ջան մեր սխալների առաջ»։
ՀՀԿ-ական գործիչը նշեց, որ իր թիմակիցներով Ապրիլյան պատերազմի ժամանակ 4 օրում կանգնեցրել են պատերազմը, իրենց ժամանակ Ալիևն էր բողոքում, որ իրեն ճնշում են ճանաչել Արցախի անկախությունը։
«Հիմարաբար ստում են, թե Սերժ Սարգսյանն ուզում է հետ գալ։ Այ հիվանդ, այ ստախոսներ։ Սերժ Սարգսյանն իր բոլոր սխալներով, թերացումներով հանդերձ, երբ տեսավ, որ հայ ժողովուրդը չի ցանկանում նրան տեսնել իշխանության ղեկին, ինքնակամ, անցնցում հեռացավ, առանց արյան հեռացավ, արժանապատիվ հեռացավ, առանց պայմանավորվածությունների հեռացավ, ապացուցեց, որ ի տարբերություն քեզ՝ աթոռը մեզ համար նպատակ չէ»,- ասաց Է. Շարմազանովը։
Նա նշեց, որ մի բանով է ուզում կիսվել, թեև դրա լիազորությունը չունի. «Մեր կուսակցության նախագահն այսօր ապրում է իր կյանքի ամենաողբերգական ու ծանրագույն օրերը։ Ամենամեծ ողբերգությունը նրա ու նրա մարտական ընկերների, Շուշին ազատագրողների, թուրքին ծնկի բերողի համար այն է, որ այսօր 2,5 տարվա սխալ, ապիկար քայլերի հետևանքով քանդվել է Հայաստանը, հայոց բանակը, մեկ գիշերվա ընթացքում թաքուն ստորագրվել է կապիտուլյացիայի ակտ, մեզանից գողացել են մեր 30 տարվա հաղթանակը։ Ամոթ է»։
Է.Շարմազանովի խոսքով, սա հանուն հայրենքի փրկության պայքար է, նպատակ, ցանկություն չունեն գալ իշխանության, պատրաստ են սատարել վաղվա իշխանությանը, որը պատրաստ է արժանապատիվ ներկայացել Հայաստանի ու Արցախի շահերը, պատրաստ է չուրանալ, ինչպես սրանք, այս հողատուներն ուրացան մեր զինվորների արյունը։
«Հայրենքի փրկությունը պետք է սկսվի այս հողատուի, դավաճանի հեռացումով։
Եթե Նիկոլ Փաշինյանն այսօր, շուտափույթ ինքնակամ հրաժարականի դիմում ներկայացնի, ես և իմ կուսակցական շատ ընկերներ, կարող ենք պաշտոնապես հայտարարել, որ մենք չենք զբաղվելու ակտիվ քաղաքականությամբ, բայց նախ և առաջ հողատուն պետք է հեռանա։ Մենք հայրենիք չունենք, որտեղ կա թուրքի առաջ կապիտուլյացիայի ակտ ստորագրած, պարտված ղեկավար։
Կեցցե այն Հայաստանը, որը վաղն է գալու»,- ասաց Է.Շարմազանովը։
Հարակից հրապարակումներ`
- «Նիկոլը պետք է գնա». Հանրահավաք՝ Ազատության հրապարակում
- Սա պատվերով համերգ չի, սա իմ հոգու կոչն է եղել Ձեզ՝ բոլորիդ․ որդեկորույս մայր
- Շարմազանով. Ալիևն ու Էրդողանը պատերազմից առաջ չէին կարող նույնիսկ երազել, որ Դադիվանքը կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության ներքո
- Շարմազանով. Որևէ այլ տարբերակ, քան փաթեթային լուծումը, մեզ համար չի եղել և չի լինելու ընդունելի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին