Մեկնարկել է ԱԺ նիստը, օրակարգում մեկ հարց է
Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը, գրանցվել է 68 պատգամավոր։ Օրակարգում Կառավարության կողմից ներկայացված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց առաջին, Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգման և հետվճարման փոխված ժամանակացույցի վավերացման մասին օրենքի նախագիծն է։
Նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը հորդորեց պատգամավորներին մնալ նիստերի դահլիճում, քանի որ քննարկումից հետո հարցը դրվելու է քվեարկության։
Օրենքի նախագիծը ներկայացնելու է ՀՀ ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը։