Աննա Հակոբյանն արդեն դիրքերից իջե՞լ է, կամ Աշոտը Փաշինյա՞ն, թե՞ որոշել են Քյոխի նման մնալ ու զոհվել այնտեղ. Ա. Մինասյան
«ԱրմՆյուզ» հեռուստաընկերության «Օրախնդիր» հաղորդաշարի ժամանակ «Սիսական» ջոկատի հրամանատար, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Աշոտ Մինասյանը հայտարարեց, որ լինելով զինվորական, տիրապետելով գաղտնալսման բոլոր կանոններին և պաշտոնի բերումով բազմաթիվ գաղտնալսումներ իրականացնելով, չէր կարող բաց կապով Նիկոլ Փաշինյանի մահափորձի հարցը քննարկել:
Նա կարծիք հայտնեց, որ իր տարբեր ժամանակների խոսակցությունները մոնտաժել, բառերը համադրել և սարքել էին ձայնային շոու:
«Ես մարդասպան չեմ, չնայած շատ թուրք եմ սպանել, բայց հայասպան չեմ»,- հայտարարեց Աշոտ Մինասյանը:
Անդրադառնալով արցախյան պատերազմի ընթացքին՝ «Սիսական» ջոկատի հրամանատարը հայտնեց, որ երբ հանձնված չէին Ջեբրայիլը, Կուբաթլուն, Զանգելանը, այդ ժամանակ արդեն թիկունքում վայ ղեկավարների և հրամանատարների միջոցով խուճապ էր տարածվում:
Վերջինս նաև զարմանք հայտնեց, որ արցախյան առաջին պատերազմում հաղթանակ տարած գեներալները և հրամանատարները մեկուսացված են եղել ռազմական գործողություններից, որի մեջ միտում է տեսնում: Ըստ Մինասյանի, ինչպես հասարակությանը մասնատեցին սևերի և սպիտակների, այդ ձևով էլ մասնատեցին բանակը:
Աշոտ Մինասյանի խոսքով, այս իշխանություններով և ԱԺ-ով, Հայաստանը ունակ չէ պայքարելու նաև հաջորդ պատերազմներում: Նա հայտարարեց, որ կմասնակցի նաև 4-րդ պատերազմին, բայց ոչ այս իշխանությունների հետ:
«Մեր երկրին պետք է նոր ղեկավար, որն ունակ կլինի ղեկավարելու, ճիշտ բանակցություններ վարելու երկու բարեկամ երկրների՝ Ռուսաստանի և Իրանի հետ: Բայց այն դեպքում, երբ մարդը պատրաստակամ չէ աշխարհի հզոր այս երկու պետությունների բարեկամական կապերը պահելու, մենք ունակ չենք լինի ոչ մի պատերազմի, կդառնանք, այսպես ասած, Թուրքիայի վիլայաթներից մեկը»,- հայտարարեց Աշոտ Մինասյանը:
Նրա խոսքով, Հայաստանի ռազմական պարտությունը եկել է քաղաքական պարտությունից:
«Ինձ հետաքրքիր է Աննա Հակոբյանն արդեն դիրքերից իջե՞լ է, կամ Աշոտը Փաշինյա՞ն, թե՞ որոշել են Քյոխի նման մնալ ու զոհվել այնտեղ»,- հռետորական հարց հնչեցրեց Աշոտ Մինասյանը՝ անդրադառնալով պատերազմի իրական պատկերը աղճատելու իշխանությունների քայլերին:
Հարակից հրապարակումներ`
- Աշոտ Մինասյանը շուտով դուրս կգա ԱԱԾ-ից
- Աշոտ Մարգարյան. Ինչպես կարող է լեգիտիմ կոչվել մի իշխանություն, որն անհայրենիք դարձրեց մի ողջ ժողովրդի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան