Նիկոլ Փաշինյանը, եթե ամոթ ունենար, ապա մեկ օր առաջ կթողներ իր պաշտոնը․ Ա․ Վանեցյան
Իմ նկատմամբ շատ քրգործեր կան հարուցված, նույնիսկ ծիծաղելի է։ Այս մասին Ազատության հրապարակում կայացած հանրահավաքից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Իշխանությունը փոխանակ զբաղվի շատ լուրջ գործով ,այդ թվում՝ արագ սկսի ռազմագերիների փոխանակման գործընթացը, նրանք զբաղվում են քաղաքական հետապնդմամբ։ Դա պարզապես ամոթալի է»,-ասաց նա՝ միևնույն ժամանակ մեկնաբանելով Փաշինյանի օգտին կազմակերպված հավաքին․ «Այսօր նիկոլ Փաշինյանի այսպես ասած աջակիցները, շուրջ 100-150 հոգի, ինչ-որ ծառայությունների դիմաց ստեղծել են ֆոն՝ իբր աջակցում են Նիկոլ Փաշինյանին։ Աշխարհում չկա մի մարդ , ում մեջ հոսում է հայկական արյուն, որ կաջակցի Նիկոլ Փաշինյանին, որը խաբեությամբ և սխալ կառավարման արդյունքում հանձնեց Արցախը»։
Անդրադառնալով Փաշինյանի հրապարակած քարտեզին, Արթուր Վանեցյանն ասաց․
«Նիկոլ Փաշինյանը ,եթե ամոթ ունենար, ապա մեկ օր առաջ կթողներ իր պաշտոնը,որովհետև պարտված առաջնորդը չի կարող շարունակել մնալ առաջնորդ»։
Նա նաև տեղեկացրեց, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի ճանապարհային քարտեզն առկա է և առաջիկա օրերին այն կներկայացվի։
Միևնույն ժամանակ, Արթուր Վանեցյանը նշեց, որ սա շատ լուրջ և զգայուն հարց է բոլոր հայերի համար։ Եղել է այն, ինչ եղել է։ Ցավոք, շրջել կատարվածը, այսօր հնարավոր չէ։
Ըստ նրա, այժմ պետք է քայլեր ձեռնարկել՝ որպեսզի այդ ստորագրված փաստաթղթի շուրջ բանակցեն պրոֆեսիոնալները։
«Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը չկարողացան իրենց դրսևորել որպես լիդերներ, և չկարողացան այնպես անել, որ Կրեմլում կայացած որոշումը լինի հայ ժողովրդի համար ընդունելի։ Նրանք պետք է գնան, քանի որ չեն կարող որևէ օգտակար բան անել հայ ժողովդի համար»,- շեշտեց նա։
Հարցին, եթե նոր ընտրություններ անցկացվեն, արդյո՞ք «Հայրենիք» կուսակցությունը կմասնակցի նոր քաղաքական ընտրություններին, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Ամեն քաղաքական ուժ, ամեն քաղաքական ուժի ղեկավար ունի նպատակ՝ մասնակցելու ընտրություններին»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին