Էդգար Էլբակյան. Դեռ 2018 թ․-ի օգոստոսին ասել եմ՝ «թուրքը կհասնի Գորիս, Նիկոլը հրաժարական չի տա
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Էդգար Էլբակյանը գրում է.
«ԱՊԱԳԱՆ
• Շատերը զարմանում են, որ այսքանից հետո Նիկոլը դեռ կառչած է աթոռին։ Ես չեմ զարմանում։ Դեռ 2018 թ․-ի օգոստոսին, երբ անդարդ ցնծության ալիքն էր թևածում Հայաստանում, ես ընկերական նեղ շրջանակում բառացիորեն ասել եմ՝ «թուրքը կհասնի Գորիս, Նիկոլը հրաժարական չի տա»։ Ու սա ասել եմ ոչ թե որպես մարգարեություն, այլ գիտական կանխատեսում․ ինձ համար արդեն պարզ էր, թե ինչ արժեքների, հմտությունների ու հոգեկերտվածքի կրողներ են հայտնվել իշխանության գլուխ։
• 1994 թ․-ին ջախջախված Ադրբեջանն ունեցավ երկրի կառուցման հստակ տեսլական ու էֆեկտիվ կառավարման համակարգ ձևավորելու ընդունակ վերնախավ, իսկ մեզ 2020 թ․-ին Աստված ասում է․ «մինչև վերջ պիտի ճաշակեք ձեր իսկ լցրած դառնության բաժակը»…
• Իսկ մինչ այդ Նիկոլն իր հաջորդ «100 փաստի» մեջ հպարտությամբ կնշի, որ հենց իր կառավարման օրոք առաջին անգամ Հայաստանը կապիտուլացվեց, և առաջին անգամ մարդկության պատմության մեջ կապիտուլյացիա ստորագրած ղեկավարը շարունակեց ղեկավարե»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի քաղաքական դաշտում Փաշինյանն այլևս անելիք չունի. Գորգիսյան
- Պուտինը Փաշինյանին «ազատեց աշխատանքից». Սարիբեկյան
- Էլիբեգովան՝ Փաշինյանին. Ով ա բանակցելո՞ւ
- Չնայած հեռանալու ու հրաժարականի մասին կոչերին՝ Փաշինյանը մտադիր է «գործել»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին