Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային
Հայաստանի ֆուտբոլիս ազգային հավաքականը, 1։0 հաշվով հաղթանակ տանելով Հյուսիսային Մակեդոնիայի նկատամամբ, խմբում զբաղեցնում է առաջին հորիզոնականը։
Այսօր՝ նոյեմբերի 18-ին՝ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GPS մարզադաշտում, կայացավ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի վերջին մրցափուլի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը։ Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակ տարավ 1։0 հաշվով և դարձավ C լիգայի 2-րդ խմբի հաղթող։
Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա՝ 1:0 (0:0)
Նիկոսիա, GPS մարզադաշտ
Մրցավար՝ Բոբի Մադեն (Շոտլանդիա)
Գոլի հեղինակ՝ Հովհաննես Համբարձումյան, 55
Հայաստան
1․Դավիթ Յուրչենկո, 3․ Վարազդատ Հարոյան, 4․ Տարոն Ոսկանյան, 5․ Արտակ Գրիգորյան, 8․ Արշակ Կորյան (21․ Սերոբ Գրիգորյան, 65), 9․ Հակոբ Հակոբյան (7․ Կարեն Մուրադյան, 70), 11․ Տիգրան Բարսեղյան (15․ Հայկ Իշխանյան, 91), 13․ Կամո Հովհաննիսյան, 17․ Սոլոմոն Ուդո (6․ Վբեյմար Անգուլո, 46), 19․ Հովհաննես Համբարձումյան, 20․ Ալեքսանդր Կարապետյան (23․ Վահան Բիչախչյան, 46)։
Պահեստայիններ․ 16․ Վարդան Շահատունի, 14․ Արման Հովհաննիսյան, 18․ Անդրանիկ Ոսկանյան։
Գլխավոր մարզիչ՝ Խոակին Կապառոս
Հյուսիսային Մակեդոնիա
22․ Դամյան Շիշկովսկի, 2․ Էգզոն Բեյտուլայ, 3․ Էնուր Տոտրե (17․ Դուշկո Տրայչևսկի, 84), 6․ Վիսար Մուսլիու (20․ Տոմե Կիտանովսկի, 70), 7․ Իվան Տրիչկովսկի, 9. Ալեքսանդր Տրայկովսկի, 11․ Տիխոմիր Կոստադինով (16․ Դարկո Միցևսկի, 62), 13․ Ստեֆան Ռիստովսկի (19․ Լյուպչե Դորիև, 70), 14․ Դարկո Վելկոսկի, 15․ Գյոկո Զայկով, 18․ Վլատկո Ստոյանովսկի (23․ Իլյա Նեստորովսկի, 62)։
Պահեստայիններ․ 12․ Մարտին Բոգատինով։
Գլխավոր մարզիչ՝ Իգոր Անգելովսկի։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան