Քաղաքական 09:00 18/11/2020 Աշխարհում

Սասունյան. Արցախյան պատերազմի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի «Հայտարարությունը» պետք է մերժվի

2020 թ․ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները համաձայնագիր  ստորագրեցին, այն անվանելով «Հայտարարություն»՝ դադարեցնելու 45-օրյա պատերազմն Արցախում և Ադրբեջանին վերադարձնելու նախկինում հայերին պատկանող տարածքները:
Այս ցնցող հայտարարությունն արեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տագնապ ու հուսահատություն ստեղծելով ամբողջ աշխարհի հայերի շրջանակում: Գոյություն ունի չորս պատճառ, թե ինչու հայերն արձագանքեցին այսպիսի հոռետեսությամբ և վշտով.

1) Հայաստանի պաշտոնյաներից 45 օր անընդմեջ լսելուց հետո, որ «Հաղթելու ենք», հանկարծ մեզ ասացին, որ իրականում կրել ենք ջախջախիչ պարտություն: Նույնիսկ մեր զոհված զինվորների թվաքանակը ավելի փոքր էր հաղորդվում՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարության վերջին հայտարարության: Ցավոք, սպասվում է, որ կորուստների վերջնական թիվը  կլինի հազարներով:

2) Սա թերևս ամենամեծ կորուստն էր 105 տարի առաջվա Հայոց ցեղասպանությունից ի վեր: Հայերը բարոյալքված և խաբված են իրենց ղեկավարների կողմից։ Նրանք ցնցված են մինչև հոգու խորքը։ Սա նվաստացուցիչ կապիտուլյացիա էր: Հայոց ցեղասպանության հետնորդները, որոնք իրենց գեների մեջ դեռ կրում են այդ ահռելի ողբերգության սերնդեսերունդ փոխանցված ցավը, խորապես ազդված են այս սարսափելի պարտությունից, որը բացել է նրանց վաղեմի չբուժված վերքերը։

3) Հազարավոր հայ երիտասարդ զինվորների զոհվելն այս պատերազմում խորապես վշտացրել է համայն հայությանը: Շատերը մտածում են՝ արդյոք նրանց զոհաբերությունն ապարդյուն էր:

4) Հայերը կորցրեցին իրենց պատմական տարածքների զգալի մասը՝ իրենց տների, եկեղեցիների, հուշարձանների և գերեզմանատների հետ միասին: Ճիշտ այնպես, ինչպես մեկ դար առաջ տեղի ունեցած Ցեղասպանության հետևանքներն այսօրվա սերնդի մեջ դեռ մխում են, այս վերջին աղետը տևական ազդեցություն կունենա համայն հայության հոգեվիճակի վրա:

Այս խնդրահարույց «Հայտարարության» հրապարակումից հետո մեծ վիճաբանություններ ծագեցին Հայաստանում և Սփյուռքում։ Հայ ժողովուրդը, որը մեկ մարդու պես համախմբված էր պատերազմի ընթացքում, հանկարծ բոլորը բաժանվեցին և սկսեցին իրար կոկորդ կրծել։ Երևանում շատ տգեղ միջադեպեր եղան, որոնք, հուսով եմ, չեն հասնի Սփյուռք։ Ոչ մի հայ չպետք է բռնության ենթարկի որևէ այլ հայի կամ ոչնչացնի որևէ մեկի ունեցվածքը։

Չնայած մենք շատ լուրջ խնդիր ունենք, բայց միմյանց վրա հարձակվելը ոչինչ չի լուծի: Միևնույն ժամանակ, նրանց, ովքեր Երևանում բողոքի ակցիաներ են իրականացնում, պետք է թույլ տրվի դա անել առանց կառավարության կողմից որևէ հետապնդման: Մարդկանց ազատ խոսքի իրավունքը պետք է հարգի հատկապես այն ղեկավարը, որը եկել է իշխանության՝ քարոզելով ժողովրդավարական իրավունքներ ու արժեքներ:

Հաջորդ հակասությունը՝ այս պարտության պատասխանատուների հայտնաբերելն է։ Այստեղ կրկին ունենք երկու հակադիր ճամբար: Վարչապետ Փաշինյանը և նրա համախոհները խոստովանում են, որ նրան այլ բան չի մնացել, քան ստորագրել եռակողմ «Հայտարարությունը»՝ Ադրբեջանին ավելի շատ տարածքներ կորցնելուց խուսափելու և հազարավոր հայ զինվորների կյանքը փրկելու համար, որոնց կգերեվարվեին կամ կսպանվեին։ Այս տեսակետի կողմնակիցները մեղադրում են նախորդ նախագահներին՝ ազգի հաշվին իրենց հարստացնելու և ռազմական ուժը չզորացնելու մեջ: Փաշինյանն ասաց, որ եթե ինքը հրաժարվեր ստորագրել «Հայտարարությունը», ապա հետևանքը շատ ավելի վատ կլիներ հայ ազգի համար: Ադրբեջանը կվերցներ մնացած Արցախը:

Նրանք, ովքեր դեմ են Փաշինյանի դիրքորոշմանը, նշում են, որ վարչապետը պարզապես պարտության համար պատասխանատվությունը գցում է նախորդների վրա։ Նրանք մատնանշում են, որ Փաշինյանը որոշում է կայացրել «Հայտարարությունը» միայնակ ստորագրել` խորհրդակցելով միայն Արցախի նախագահի և զորավարների հետ:

Փաշինյանը չի տեղեկացրել Հայաստանի նախագահին, նոր պաշտոնաթող արտգործնախարարին կամ Հայաստանի խորհրդարանին: Նրանք բոլորն այս չարաբաստիկ հայտարարության մասին իմացել են լրատվամիջոցներից։ Դա սպասելի չէր վարչապետից, որը եկել է իշխանության՝ որպես ժողովրդավարության և թափանցիկության պաշտպան: Խորհրդատվություն չի անցկացվել նույնիսկ Մինսկի խմբի միջնորդ երկու այլ անդամների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ: Փաշինյանը չհարգեց նաև այն խոստումը, որ նա տվել էր 2018-ի օգոստոսի 17-ին, Հանրապետության հրապարակում գտնվող 300 հազար մարդկանց առջև՝ հայտարարելով, որ «Արցախի վերաբերյալ գաղտնի ոչ մի թուղթ չի ստորագրի»: Նա հավելել էր, որ «եթե նման իրավիճակ լինի, ես կգամ ու կկանգնեմ այստեղ, ձեզ կներկայացնեմ բոլոր մանրամասները, և դուք կորոշեք՝ ընդունելու ենք այդ տարբերակը, թե ոչ»:

Փաշինյանն այժմ պնդում է, որ այս «Հայտարարությունը» պարզապես զինադադար է, այլ ոչ թե համաձայնություն Արցախյան հակամարտության վերաբերյալ: Ակնհայտ է, որ ստորագրված «Հայտարարությունը» ավելին է, քան հրադադարը։ Դա յոթ շրջանների վերադարձն է, բացի այդ՝ Արցախի մեծ մասի զիջմամբ։ Որպես հետևանք, Փաշինյանի հակառակորդները պահաջում են նրա հրաժարականը։

Իմ կարծիքով, կա շատ ավելի պարզ բացատրություն: 1994-ի զինադադարից ի վեր Հայաստանի ներսում և դրսում գտնվող հայերը ամբողջովին դեմ էին ազատագրված տարածքները Ադրբեջանին վերադարձնելուն։ Այդպես էին մտածում նաև Հայաստանի և Արցախի ղեկավարները, բացառությամբ Լևոն Տեր-Պետրոսյանի, որը ցանկանում էր տարածքային զիջումներ անել Ադրբեջանին, ինչի արդյունքում նրան ստիպեցին հեռանալ պաշտոնից։ Հայաստանի հետագա նախագահները լավ գիտեին, որ հայ ժողովուրդը չի ընդունի Արցախի հարցում տարածքային զիջումներ: 1994-ի զինադադարից ի վեր, տեղի են ունեցել տասնյակ անարդյունք հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և ղեկավարների միջև, Մինսկի խմբի՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջնորդությամբ:

Հայկական դիրքորոշումն այն էր, որ մենք կքննարկենք Արցախի շուրջ որոշ տարածքներ վերադարձնելու հարցը, եթե Ադրբեջանը ճանաչի Արցախի անկախությունը: Հայերն ավելի շուտ փաթեթային գործարք էին ուզում, քան փուլային լուծում: Պատճառն այն էր, որ եթե հայերը նախապես զիջեին հարակից տարածքները, ապա Ադրբեջանն այն ժամանակ այնպիսի դիրքում կլիներ, որ կկարողանար գրավել նաև Արցախը։

Այդ ընթացքում հայերը և մնացած աշխարհը բազմիցս հայտարարում էին, որ Արցախի հակամարտությունը ռազմական լուծում չունի, որ պետք է լուծվի խաղաղ բանակցությունների միջոցով: Այնուամենայնիվ, նախագահ Ալիևը շարունակում էր սպառնալ ռազմական ուժի կիրառմամբ կորցրած տարածքները վերականգնելու մասին: Օգտագործելով իր հսկայական նավթային եկամուտը ՝ Ադրբեջանը Իսրայելից, Ռուսաստանից և այլ երկրներից գնեց միլիարդավոր դոլարների ժամանակակից զենքեր: Հայաստանը նույնպես գնել է որոշ զենքեր, բայց ռեսուրսներ չուներ այդ մրցավազքում հասնելու Ադրբեջանին։ Հայերը լուրջ չէին վերաբերվում Ալիևի սպառնալիքներին:

Ի վերջո, Ադրբեջանն ապահովեց հզոր թուրք զինվորականների աջակցությունն ու մասնակցությունը և իր կողքին կռվելու համար հավաքագրեց մի քանի հազար իսլամիստ ահաբեկչական վարձկանների: Հեռակառավարվող անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով բարձր տեխնոլոգիական պատերազմը կործանեց հայ զինվորականությանը և նվաճվեց այն, ինչից Հայաստանը և Արցախը պատրաստ չէին հրաժարվել՝ չնայած հայ զինվորների հերոսական ջանքերին:

Ուստի, հարցնելու փոխարեն, թե ով է մեղավոր այս ձախողության համար, պետք է ընդունել, որ մենք բարձր գին վճարեցինք՝ անկարող լինելով հակազդել Ադրբեջանի և ՆԱՏՕ-ում երկրորդ ամենահզոր ռազմական ուժ ունեցող Թուրքիայի հզոր զենքերին: Ինչպես խոստովանեց Փաշինյանը, եթե նա ավելի վաղ զիջեր Արցախի շրջակայքի որոշ տարածքներ, ապա այս կապիտուլյացիան չէր լինի: Այնուամենայնիվ, եթե մենք հրաժարվեինք այդ տարածքներից առանց Արցախի վերջնական կարգավիճակի մասին համաձայնության, ապա Ադրբեջանն այդ ժամանակ կհարձակվեր և կգրավեր նույնիսկ Արցախը։

Երկու հիմնական փաստեր կան, որոնք բոլորս պետք է ընդունենք.

1) Հզոր կողմը միշտ էլ հաղթում է պատերազմում, անկախ նրանից, թե որքան արդար է թույլ կողմի իրավունքը: Հայերը չօգտագործեցին վերջին 26 տարիները`Արցախն անառիկ ամրոց դարձնելու համար: Նրանք պետք է ունենային պաշտպանական համակարգ՝ Արցախը անօդաչու թռչող սարքերի հարվածներից պաշտպանելու համար:

2) Երբ դու թույլ ես և քեզ փրկելու համար հույսդ դնում ես ուրիշների վրա, կհիասթափվես և կպարտվես: Հայերն անընդհատ ասում էին՝ մենք մենակ ենք մնացել: Սա զարմանալի չէ: Բոլոր երկրները որոշումներ են կայացնում՝ ելնելով իրենց ազգային շահերից:

Փաշինյանի ստորագրած «Հայտարարությունը» կործանարար է: Մենք պետք է միջոց գտնենք նվազագույնի հասցնելու մեր կորուստները: Բացի Արցախում և շրջակայքում գտնվող տարածքները կորցնելուց, մենք չպետք է պայմանավորվեինք Հայաստանի տարածքով Ադրբեջանին միջանցք տրամադրել Նախիջևանի հետ կապվելու համար: Դա թույլ կտա Թուրքիային ցամաքային ճանապարհով անցնել Հայաստանը և Ադրբեջանի ու դրա սահմաններից դուրս կապվել թյուրքական այլ հանրապետությունների հետ: Սա Թուրքիայի պանթուրանական երազանքի իրականացումն է, որը մենք չպետք է թույլ տանք ամեն գնով:

Ի վերջո, «Հայտարարության» տեքստը, որը Հայաստանի Սահմանադրության համաձայն համարժեք է պայմանագրի, պետք է ներկայացվի Հայաստանի Սահմանադրական դատարան և Խորհրդարան՝ վավերացման: Հակառակ դեպքում դա իրավական ուժ չի ունենա: Հայաստանը պետք է ներգրավի նաև Ֆրանսիային և ԱՄՆ-ին`Մինսկի խմբի միջնորդ մյուս  երկու անդամներին՝ բանակցային գործընթացում ավելի լավ արդյունք ստանալու համար:

Թեև Փաշինյանը խոստովանեց, որ որպես Գերագույն գլխավոր հրամանատար ինքը պատասխանատու է Հայաստանի պարտության համար, նա հրաժարվում է հրաժարական տալ: Ուստի պետք է անցկացվի հանրաքվե՝ տեսնելու համար, թե արդյոք հայ հասարակությունը հավանություն է տալիս կամ մերժում է «Հայտարարությունը»: Եթե մերժեն այն, Փաշինյանին այլ բան չի մնում, քան հրաժարական տալ: Ընտրված նոր ղեկավարը, որը, հուսով եմ չի լինի նախորդ վարկաբեկված վարչակարգերից, այնուհետև կփորձի բանակցել վերանայված համաձայնագրի մասին՝ համարելով, որ տապալված Փաշինյանի ստորագրած պայմանագիրն անվավեր է: Այս տարբերակը, սակայն, Ադրբեջանի կողմից Արցախի վրա նոր հարձակման վտանգ է պարունակում:

Հուսով եմ, որ Հայաստանի նոր ղեկավարները ողջախոհությամբ կանցնեն այս ցնցումային փորձի միջով և իրենց ուժերը կկենտրոնացնեն հզոր բանակ ստեղծելու վրա, որպեսզի նրանք կարողանան դիմակայել Ադրբեջանի և Թուրքիայի ցանկացած հետագա հարձակումները: Վերջապես, ճիշտ ժամանակն է, որպեսզի Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը կամ դրա միավորումը Հայաստանի հետ՝ դրանով իսկ ներդնելով անսպասելի նոր գործոն Ադրբեջանի հետ բանակցություններում:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:41
Զուրաբիշվիլին որոշել է նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունից առաջ գիշերել նախագահականում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձում հայտարարել է, որ գիշերելու է իր նստավայրում իր իրավահաջորդի երդմնակալության նախօրեին։...
Աղբյուր` Panorama.am
22:52
Բայդենը խոստովանել է, որ ափսոսում է ԱՄՆ նախագահական ընտրապայքարից դուրս գալու համար
ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը իր մտերիմ մարդկանց շրջապատում մասնավոր զրույցներում ափսոսանք է հայտնել, որ լքել է պետության ղեկավարի պաշտոնի...
Աղբյուր` Panorama.am
22:38
Հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում:  Հայաստանի շախմատի տղամարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանի պատմության թանգարանն այս տարի ունեցել է ավելի քան 100 000 այցելու
Հայաստանի պատմության թանգարանը 2024 թվականի ընթացքում իրականացրել  է ավելի քան 20 ցուցանահանդես, 60-ից ավելի տարաբնույթ միջոցառում։...
Աղբյուր` Panorama.am
21:10
ՄԱԿ. 2024-ը՝ երեխաների համար ամենավատ տարիներից մեկը
Յուրաքանչյուր վեցերորդ երեխա կամ մոտ 473 միլիոն երեխա ապրում է պատերազմական գոտում՝ 2024 թվականը դարձնելով երբևէ եղած վատագույն տարիներից մեկը:...
Աղբյուր` Panorama.am
20:45
Քեյթ Միդլթոնի 9-ամյա դուստրը խախտել է թագավորական արարողակարգի կանոնը
Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի դուստրը՝ 9-ամյա արքայադուստր Շառլոտան, խախտել է թագավորական արարողակարգի կանոններից մեկը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
20:19
Դուք սխալ ճանապարհով եք գնում, վնասում եք 1 մլն երևանցիների առողջությունը, պետք է կանգնեք. Քրիստինա Վարդանյան
Երևանի վերջին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունեց, որ մայրաքաղաքի օդը նորմայից 3.5 անգամ ավել աղտոտված...
Աղբյուր` Panorama.am
19:58
Երեխաները բարձր են պահում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հոր՝ լեգենդար հրամանատար Գեղամ Գաբրիելյանի հիշատակը
Արցախցի երեխաները շարունակում են հաջողություններ գրանցել տարբեր մարզաձևերում։ «Բերդ» թերթը գրում է, որ ի հպարտություն Արցախի և...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ժաննա, նստի, անբավարար. Դեմոյան
«Ես երկար չմտածեցի, մի քիչ խորհեցի ու եկա այն եզրակացության, որ նախկիններն էստեղ մեղավոր չեն»:
Աղբյուր` Panorama.am
19:37
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է։
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Սևանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Նիկոլը՝ բանավեճի իր առաջարկով ակամայից տակտիկական առումով միավորեց երեք նախագահների թիմերին. Աշոտյան
«Միանշանակ, և ոչ միայն բովանդակային, այլև տեխնոլոգիական առումով, երբ անմիջապես դրանից հետո խաղացրեց քովիդային անհեթեթ քարտը»,-...
Աղբյուր` Panorama.am
19:11
Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքը, բայց պետք է կայացվեր հետապնդումը դադարեցնելու որոշում. Երիցյան
«Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքն ու պարեկային ծառայողների հետ միջադեպը որակել որպես Ա. Երիցյանի կողմից մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն անհարմարություններ. Դանիելյան
«Անչափ կարևոր առաքելություն իրականացնող, շատ հաճախ նվիրյալի պես աշխատող ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն...
Աղբյուր` Panorama.am
18:44
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ավիահարվածներ են հասցրել Եմենի՝ հութիների կողմից վերահսկվող նահանգի վրա. Al Masirah
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ավիացիան հարվածներ են հասցրել Եմենի հյուսիս-արևմուտքում գտնվող Հաջա նահանգի ուղղությամբ այն բանից հետո, երբ Եմենի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ալիևի հերթական նախապայմանն իրականություն է դառնում ոչ թե Մոսկվայի, Վաշինգտոնի կամ Փարիզի, այլ Նիկոլի շնորհիվ. Աշոտյան
«Նիկոլը ոչ թե խանգարում է Մոսկվային, այլ ՌԴ-ի համար «օգտակար հիմար»՝ useful idiot է հանդիսանում։ Իր արմենպրեսյան զեղումներն անթերի էին այդ տեսակետից»»։
Աղբյուր` Panorama.am
18:17
Հայաստանում 2025-ին առաջին անգամ կկայանան միջազգային 3 խոշոր մրցաշար
Հայաստանում 2025 թվականին առաջին անգամ կկայանան միջազգային 3 խոշոր մրցաշար, որոնք ընդգրված են Եվրոպայի բռնցքամարտի ֆեդերացիայի EUBC օրացույցային...
Աղբյուր` Panorama.am
18:06
Զելենսկին ու Ալիևը քննարկել են ադրբեջանական ինքնաթիռի կործանման դեպքը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ղազախստանում...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ադրբեջանում ապօրինի կալանավորված Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու քրեական գործն ուղարկվել է դատարան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործը, ով ավելի քան մեկ տարի Բաքվի բանտում...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ադրբեջանը հայտնել է Հայաստանի հետ սահմանի՝ մինչև 13 կիլոմետր երկարությամբ հատվածում սահմանազատման մասին
Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատումն ու սահմանազատումն իրականացվել է մինչև 13 կիլոմետր երկարությամբ հատվածում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:31
Ողբերգական վթար. բախվել են մեքենաներ, կան զnhեր
Դեկտեմբերի 28-ին, ժամը 14:40-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մայիսյան...
Աղբյուր` Panorama.am
17:24
Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիում ընդդիմության «կենդանի շղթային»
30 օր շարունակ Թբիլիսիում և շրջաններում շարունակվող բողոքի ակցիան այսօր շարունակվում է կենդանի շղթայով։ Ակցիայի մասնակիցների թվում են տարբեր...
Աղբյուր` Panorama.am
17:07
Գրականության և արվեստի թանգարանի՝ տասներորդ մուսային վերաբերող բաժնում պահպանում են բազմաթիվ արժեքավոր վկայություններ
Այսօր Կինոյի միջազգային օրն է, և սա հիանալի առիթ է՝ անդրադառնալու Գրականության և արվեստի թանգարանի՝ տասներորդ մուսային վերաբերող այս բաժնին։...
Աղբյուր` Panorama.am
16:49
Պուտինը զանգահարել է Ալիևին և ներողություն խնդրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ դեկտեմբերի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
16:36
Ադրբեջանը խստացնում է ՌԴ քաղաքացիների կեցության կանոնները
Ադրբեջանի իշխանությունները մտադիր են փոփոխություններ մտցնել իրենց տարածքում Ռուսաստանի քաղաքացիների ժամանակավոր գտնվելու կանոններում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:24
Ռուսաստանի ԱԳՆ. 10 տարվա գործունեության ընթացքում ԵԱՏՄ-ն դարձել է միջազգային տնտեսական հարաբերությունների կարևոր դերակատար
2025 թվականի հունվարի 1-ին լրանում է 2014 թվականի մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու և ԵԱՏՄ-ի՝...
Աղբյուր` Panorama.am
16:14
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Սույն թվականի դեկտեմբերի 28-ին` տեղական ժամանակով ժամը 15:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 11։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ...
Աղբյուր` Panorama.am
15:54
«Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից դարձավ բուռն քննարկման առարկա, սակայն մի շատ կարևոր ասպեկտ մնաց աննկատ. Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է.  «Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից վերջին երկու օրվա ընթացքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}