«Հրապարակ». Հրաժարականների շքերթը շարունակվում է
«Հրապարակ» թերթը գրում է. «Հրաժարականների շքերթը շարունակվում է։ Երեկ մի խումբ պաշտոնյաներ էլ հրաժարականներ տվեցին՝ ԱԱԽ գրասենյակի ղեկավարը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամը։ Ապա տեղեկացանք, որ ընդունվել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հրաժարականը, և դիմումներ են տվել բոլոր մյուս երեք փոխնախարարները, սակայն ԱԳՆ-ից հայտարարեցին, որ նրանք շարունակում են պաշտոնավարել, ինչը թերևս նշանակում է, որ դիմումները դեռ չեն ընդունվել։
Օրվա վերջում լուր ստացանք, որ հրաժարականի դիմում են ներկայացրել արտակարգ իրավիճակների նախարարն ու փոխնախարարը։ Ֆելիքս Ցոլակյանի և Արմեն Հարությունյանի հրաժարականի փաստը ԱԻՆ խոսնակը հաստատեց։ Մեր տեղեկություններով, վաղը ևս մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ են հրաժարական ներկայացնելու»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում