Արծվիկ Մինասյան. Փաշինյանի կառավարման ժամանակ կարող է Քենեդու սպանության համար էլ փորձեն մեղադրել
ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը հրավիրվել է ՀՔԾ, ամենայն հավանականությամբ մեղադրանք առաջադրելու։ Լրագրողների հետ զրույցում նա հիշեցրեց, որ մի քանի օր առաջ իրեն բերման էին ենթարկել, ձերբակալել, այսօր հրավիրել են ՔՕ 225.1 (Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը) հոդվածի հատկանիշներով մեղադրանք առաջադրելու։
«Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակ ինչ անհեթեթություն ասես, կարող եք սպասել, այնպես որ պետք չէ ոչինչ բացառել, կարող է Քենեդու սպանության համար էլ փորձեն մեղադրել»,- ասաց Ա. Մինասյանը։
Ըստ նրա, հանրահավաքից առաջ ընդդիմադիրներ գործիչներին ՀՔԾ հրավիրում են, որպեսզի սահմանափակեն նրանց մասնակցությունը։ Նա նշեց, որ փորձում են ռեպրեսիաների միջոցով հասնել սեփական նեղ, փոքր նպատակներին, ինչը չի հաջողվելու իրենց։
Արծվիկ Մինասյանը պատասխանելով Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառման մասին հարցին, որ ներկայացրել էր ճանապարհային քարտեզ, ասաց, որ նրա որևէ խոսքի լուրջ չի վերաբերվում, անլուրջ մարդ է, անլուրջ հայտարարություններ է անում, ստախոս է։
«Իր խոսքերից ո՞ր մեկն է իրականացել։ Նկատի ունեմ դրական խոստումներից»,- ասաց նա՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածով պետք է պատասխանատվության ենթարկվի։
«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արա Սահակյանին էլ նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել։
«Ինձ մեղավոր չեմ ճանաչում։ Հիմա էլ հայտարարում եմ, որ սա քաղաքական պատվեր է, պատվիրատուն մեկն է և այդ մեկն ինքն է, կառչել է պաշտոնից, երկիրն ավերեց, կործանեց, հիմա էլ ասում է՝ ես պետք է վերականգնեմ։ Խայտառակություն է։ Փաստորեն մենք ոչ թե քաղաքական խնդիր ունեիքն այդ մարդու հետ, այլ մտածողության, ադեկվատության, աշխարհընկալման խնդիր կա, խիստ կասկածում եմ, որ տրամաբանորեն դատելու կարողություն ունի։ Նրա մոտ ընդամենը խոսքեր են հորդում»,- ասաց նա։
Ա. Սահակյանի խոսքով, պետք է շարունակել պայքարը։
«Այս ի՞նչ պատուհաս, փորձանք էր մեր ժողովրդիկ գլխին։ Էլ ի՞նչ ունես կործանելու, քանի՞ երեխա ունես տալու, մսաղաց»,- ասաց Ա. Սահակյանը՝ ՀՔԾ-ից դուրս գալուց հետո։
Հարակից հրապարակումներ`
- Ղազինյան. Որևէ լուրջ պետական գործչի համար զավեշտի է վերածվում այս իշխանության վարքագիծը Արցախի նկատմամբ
- Արթուր Վանեցյան. 2,5 տարի բոլոր ուղղություններով ձախողած մարդը չի կարող որևէ ճանապարհային քարտեզ հրապարակել
- Փաշինյանի հրաժարականը պահանջող ԱՕԿ-ի նախագահը ևս հրավիրվել է ՀՔԾ
- Ընդդիմադիր գործիչներին մեղադրանք է առաջադրվել
- Միքայել Մինասյան. Ժողովրդի ձայնն ու քվեն, որ տրվեց Նիկոլին, պիտի նրանից վերցնել նույն ձևով
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Չի լինելու դա, Նիկոլ. քեզ հետ գնալու ճանապարհ չունենք մենք
- Չնայած հեռանալու ու հրաժարականի մասին կոչերին՝ Փաշինյանը մտադիր է «գործել»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին