Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը կոչ է անում պահպանել Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությունը
Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի ղեկավարությունը հայտարարություն է տարածել հայկական մշակութային ժառանգության վայրերի վերաբերյալ.
«Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում վերջին արյունահեղությունն ու ավերածությունները գլոբալ ողբերգություն են, որոնք լուրջ մտահոգություն են պատճառում բոլորիս: Ի լրումն մեր խնդրանքին և հույսին, որ բռնությունը կդադարի, կոչ ենք անում պահպանել մշակութային ժառանգության օբյեկտները:
Մետրոպոլիտենի արվեստի թանգարանը նվիրված է աշխարհի ավելի քան 5000 տարվա մարդկային ստեղծագործության պահպանմանը և ցուցադրմանը: 2018-ին «Հայաստան» առաջին մեծ ցուցահանդեսն է թանգարանում, որը հետազոտում էր հայ ժողովրդի ուշագրավ գեղարվեստական և մշակութային նվաճումները գլոբալ համատեքստում ավելի քան 14 դարերի ընթացքում: Մենք սարսափով և տխրությամբ ենք հետևել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում վերջին բռնություններն ու արյունահեղությունները:
Մենք աղերսում ենք բոլոր ներգրավվածներին հարգել այս միջազգային մշակութային ժառանգության օբյեկտները, որոնք հարստացնում են մեր աշխարհը և գոյատևում են հազարավոր տարիներ: Մշակութային ժառանգության օբյեկտների կորուստը մշտական է և ծանր գողություն է գալիք սերունդների կողմից»: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Հարակից հրապարակումներ`
- ՅՈՒՆԵՍԿՕ-ն քննարկում է Արցախի մշակութային հուշարձանների վերականգնմանը մասնակցության հարցը
- Լավրով․ Հուսով ենք, ՄԱԿ-ի կառույցները կմիանան Լեռնային Ղարաբաղում տարվող աշխատանքներին
- Մայր Աթոռ. Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը շարունակի մշակութային ցեղասպանությունը
- Լավրովը կոչ է արել ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանմանը
- Պեսկով. Խաղաղապահների գործառույթները, ներառյալ մշակութային և կրոնական օբյեկտների պաշտպանությունը, պետք է հստակեցվեն
- Մշակութային ժառանգության վայրերի միտումնավոր ոչնչացումը պատերազմի ընթացքում իրականացվող հանցագործություն է. ԿԳՄՍ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին