ՌԴ Դաշնային խորհուրդը հավանություն տվեց ԼՂ-ում խաղաղապահ ուժերի կիրառման Պուտինի դիմումին
Վլադիմիր Պուտինի` Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողություններում ռուսական զինված ուժերի օգտագործման վերաբերյալ դիմումը ստացվել էր Դաշնության Խորհրդում։ Այս մասին Ria-ին ասել է սահմանադրական օրենսդրության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիշասը:
«Մենք խոսում ենք Ռուսաստանի նախագահի կողմից արդեն որոշված զորամիավորման մասին», - ասաց սենատորը:
Ահա Դաշնային խորհուրդն արդեն միաձայն ընդունեց բանաձև, որը համաձայնություն է տալիս Ռուսաստանի Դաշնության նախագահին` նոյեմբերի 10-ից անհրաժեշտ զորքերով, ինչպես նաև ռազմական և հատուկ տեխնիկայով ռուսական զորքերը Լեռնային Ղարաբաղ գործուղելու մասին:
Գործակալության զրուցակիցն ասել էր, որ Ֆեդերացիայի խորհրդի համաձայնությունն այս դեպքում բանակն օգտագործելու համար անհրաժեշտ է, քանի որ խոսքը ոչ թե օպերատիվ ռազմական իրավիճակի, այլ մի քանի տարի պլանավորված իրադարձության մասին է:
Կլիշասը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական զորքերի խաղաղապահ մանդատը նախատեսված է հինգ տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Զախարովան ռուս խաղաղապահներին․ Տղաներ, շնորհակալություն, հաջողություն ձեր վսեմ առաքելությանը
- Եվս 475 բնակիչ վերադարձել է Ստեփանակերտ՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ
- Եվս երկու ռուսական ինքնաթիռներ Հայաստան են տեղափոխել խաղաղապահներ ու զրահատեխնիկա
- Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում արդեն տեղակայել է ավելի քան 1100 խաղաղապահ
- Ռուս խաղաղապահները մտել են Ստեփանակերտ