Սմբատ Գոգյան. Լուծարեք ԿԳՄՍՆ-ն
Բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին նախագահ Սմբատ Գոգյանը գրում է.
«Կրթության տեսչական մարմնի անցկացրած ստուգումների համաձայն դպրոցականների 40%-ը մաթեմատիկայից ստացել են անբավարար գնահատական։ Դրանք մեր պոտենցիալ հրետանավորներն են։
Վերջերս կառավարության և օրենսդրի ներկայացուցիչների հետ զրույցների ժամանակ ասել եմ, որ լուծարեք ԿԳՄՍՆ-ն։ Կրթության հարցերը լուծելու համար ստեղծեք նոր նախարարություններ, որոնցից մեկը կզբաղվի հանրակրթությամբ և մանկապարտեզներով, իսկ մյուսը կզբաղվի բարձրագույն կրթությամբ, գիտությամբ և տեխնոլոգիաներով։
Հանրակրթության ողբերգական մասշտաբը պատկերացնելու համար պարզապես կարդացեք 2019թ հաշվետվությունը ։
Նկարագրված վիճակը շտկելու համար ամբողջ նախարարության 10 տարվա աշխատանք է անհրաժեշտ։ Միավորվում ու խոշորանում են կայացած կառույցներն ու բիզնեսները։
Հիվանդ կառույցները միավորել չի կարելի։ Մինչդեռ, ցավոք, իր նոր ծրագրում վարչապետը կրթության մասին չի նշել։ Այդ պարագայում երևի նախարար փոխել ոչ էլ իմաստ ունի»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան