Կառավարությունը չկարողացավ պատասխանել հարցին, թե ինչ ճակատագիր է սպասվում Սոթքի ոսկու հանքին
«Երբ Քարվաճառի շրջանն ամբողջությամբ լինի Ադրբեջանի վերահսկողության տակ, խնդիր է առաջանալու Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում տեղակայված ոսկու հանքի հետագա գործունեության մասով։ Ես կուզեի հետաքրքրվել՝ ի՞նչ ճակատագիր է սպասվում հանքին, ի՞նչ է լինելու հանքում աշխատող մարդկանց հետ։ Հարցը տալիս եմ, քանի որ հանքի տարածքի մի մասը գտնվում է Քարվաճառի շրջանում»,- այսօր խորհրդարանում Կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի ընթացքում նման հարց հնչեցրեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Կառավարության անդամները, սակայն, նախ նայեցին իրար, ապա չկողմնորոշվելով՝ ով պետք է պատասխանի հարցին, հայտնեցին, որ դրա պատասխանը կտրվի գրավոր տարբերակով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին